Արձագանքում են Աննա Հակոբյանին. Չքվեք
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի այսօրվա գրառումը բազմաթիվ քննադատությունների արժանացավ քաղաքացիների, զոհված զինծառայողների ծնողների կողմից։
Կրտսեր որդուն՝ Աբգարին պատերազմում կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն ի պատասխան Հակոբյանի գրում է.
«Ստիպված եմ հերթական անգամ հրապարակավ կոչ անել Աննա Հակոբյանին, այլևս որևէ կերպ չանդրադառնալ հերոս տղերքին և նրանց ծնողներին։
Հանրության ուշադրությունն էլ հրավիրում եմ այն փաստին, որ Աննա Հակոբյանը, որը նիկոլի կինն է, կոչ է արել թաղել հինգհազարամյա Հայաստանը կամ իր բառերով ասած` մեր և հայրենիքի հարաբերությունները ճանաչենք մահացած և թաղենք հինգհազարամյա մեռելին։
Ավելին, անցնելով բոլոր սահմանները, առաջարկում է երկիրը թաղել այնպես ինչպես մայրը թաղել է 19 ամյա որդուն։ Մնում է հարցնենք` ախր դու ոնց կարող ես իմանալ... և մենք մեր տղերքին քո բառերով ասած չենք թաղել, մենք մեր սրբերին ճանապարհել ենք Երկինք, որտեղ դավաճանների դատելու են։
Ցինիզմը ավելացնելով նիկոլի կինը հրապարակմանը կից տեղադրել է հերոսներից մեկի նորածին եղբոր և նրա մոր լուսանկարը, որն արված է Եռաբլուրում։
Հայեր, ՀՀ քաղաքացիներ, նիկոլն ու իր կինը մեզ շատ պարզ առաջարկում են թաղել մեր երկիրը ու մի նոր արհեստածին մուտանտ ստեղծել։ Հիմա հերթը մերն է։
Իսկ հիմա շատ պարզ և հստակ նիկոլից և աննայից պահանջում եմ ներողություն խնդրել այս գրառման համար և անհապաղ հեռանալ։ Չքվեք»։
Ֆիզիկայի ուսուցիչ Աղասի Միքայելյանն արձագանքում է.
«Ինչքան էլ զարմանալի ա, նա առանձին ունի իր թիրախային լսարանը։ Հիմնականում կանայք են (ովքեր կուզեին շաբաթը մեկ նոր պայուսակ ու զարդեր կրել) ու անկին տղամարդիկ, ովքեր գուցե կուզեին, որ իրենց երազանքների կինն էլ լիներ հարդարված ու մի քիչ գրագետ»։
«Բլոգնյուզ»-ի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է.
«հակոբյան աննան իր հոգեխանգարված գրառմանը կցել է այս լուսանկարը, որը ոչ միայն կապ չունի իր արտաթորած մտքերի հետ, դեռ մի բան էլ պատկերում է մի ընտանիքի, ով առաջին օրվանից պայքարում է նիկոլ-աննա զույգի ու նրանց ղեկավարած ոհմակի դեմ։
Չեմ ասի, որ աննան հոգեխանգարված ա։ Նա լավ էլ հասկանում ա, թե ինչ ա անում։ Ուղղակի առողջ բանականությամբ մարդու համար անհասկանալի ա, թե ինչի ա անում։ աննան սադիստ ա, ցինիկ սադիստ։ Սա նույնն է, որ մեկին սպա-նես, հետո սպան-վածի հարազատների ընտանենկան նկարներից պոստ անես ու գրես, թե ոնց ես հպարատանում նրանցով, որ իրենց մեջ ապրելու ուժ են գտել...
աննան էս նկարը միայն մեկ դեպքում կարար պոստ աներ. երբ ինքնախոստովանական ցուցմունք կտար, ու կասեր՝ տեսեք, թե ինչ օրի ենք հասցրել մենք այս ընտանիքին, խլել ենք, մահվան ենք ուղարկել իրենց մի որդուն, բայց իրենք ուժ են գտել իրենց մեջ ու այս երկրի համար նոր զավակ են լույս աշխարհ բերել։
Մնացած բոլոր պարագաներում աննան ու այս նկարն անհամատեղել են»։
Մարիամ Բադալյան-Չախոյանն իր էջում գրում է.
«Ինչպես ասում էր սրանց առաջնորդը, ով չի հասկացել, թե ինչ էր սա և հատուկ բացատրության կարիք ունի, կարդացեք մեկնաբանություններում.
Հայրենիքի դավաճանի արժեքները ․․․․ Ըստ ՀՀ «առաջին տիկնոջ» դավաճանված հայրենիքը մեռել է, որին պետք է թաղել ու նոր կյանք սկսել »։
Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, հեռակա դիմելով Ա. Հակոբյանին, գրում է.
«Մոռանալ, որ երբևէ ունեցել ենք զավակներ, մոռանալ հազարավոր լույս տղերիքին ու ապրել այնպես ասես ոչինչ էլ չի եղել, մոռանալ, որ լույս աշխարհ ես բերել զավակ, ում դուք տարաք կանխամտածված մահվան։ Ներեցեք, բայց դուք ադեկվատ ե՞ք, թե ինչ որ դեղի ազդեցության տակ եք «առաջին տիկին կոչված», ինչ եք բարբաջում, ծնողը մոռանա, որ անգամ հրաժեշտ չկարողացավ տա իր զավակին, ծնողը մոռանա՝ թե ոնց են խոշտանգել իր զավակին, չէ դու քարից ես, դու իրո՞ք մսից ես, քո երակներում իրո՞ ք հայի արյուն է հոսում։ Հերիքա մեր նյարդերի հետ խաղաս, հերիքա ճառեր գրես։ Քո գրածի տողատակերում միայն մի բան կա, սպասվում է ավելի վատ իրադարձություն»։
Նատալի Սաղյանը գրում է.
«Բա սա հրե՞շ չի։ Սա վաղուց է աչքի ընկնում իր անհեթեթ համեմատություններով և որակումներով.
- մեր զինվորները զոհվել են ոչնչի համար
- փամփուշտները ձուլվենք չգիտեմ ինչ պատրաստենք,
Հիմա էլ սա։
Այո, անհնար է անդադար սգալ, բայց սրա համեմատությունը ուղղակի հեգնանք է որդեկորույս ծնողների նկատմամբ։
Ձեռքի հետ էլ հեգնեց մահացածի դին հողին հանձնելու քրիստոնեական մեծ խորհուրդ ունեցող ծեսը։
Սրանք մարդ չեն։ Սրանք իրենց ողջ էությամբ ատում են հայի ազգային ինքնության մաս կազմող ամեն ինչ։ Ու ես հիմա սուգը ի նկատի չունեմ, այլ երկրային կյանքից հեռացածների հիշատակը վառ պահելը։
Սրանք մեզանից խլեցին արժանապատվությունը, 5000+ լույսի ճրագ մարեցին, մեր հողը նվիրեցին թշնամուն, հիմա էլ ասում են մի սգացեք։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև ստացող որդեկորույս ծնողը միակ բանն է մնացել, որ կարող է ժողովրդի մեջ ինչ-որ բան արթնացնել ու սրանց համար դա լուրջ վտանգ է։ Մնացած գործոնները դավաճանության, ստով, կեղծիքով, ցինիզմով չեզոքացնել են` թե Արցախի անկախության կարևորությունը, թե հայրենիքի սահմանը պահելը պատիվ լինելը և այդպես շարունակ։ Միայն որդեկորույս ծնողի վիշտն է մնացել, սա էլ են ուզում չեզոքացնել, որ թուրքի ու ազերիի առջև լայն բացեն մեր հայրենիքի դռներն ու բորենիներին թողնեն ներս, որ մեզ հոշոտեն։
Տիկին Հակոբյան, գիտե՞ք, բորենիներն ընդհանրապես ոչ իրենց մահացած ձագերին թաղում են, ոչ էլ սգում։ Երևի ձերը դա է»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյան. Մեր և մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած
- Փաշինյանի կինը բողոքել է խոշտանգումներից ու նվաստացումներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան