«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանն ու իր տեղակալը վերահսկում են «Մանկական Եվրատեսիլ»-ի ֆինանսական հատվածը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունները խիստ գաղտնի են պահում «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին հատկացվելիք գումարի չափը, ասես ռազմական գաղտնիք լինի: Այս ընթացքում դեռ ոչ մի պետական կառույց չի խոսել, թե որքան գումար է ծախսվելու պետական բյուջեից այդ մրցույթի անցկացման համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից: Խոսքը ԱՄՆ-ում մոտ 600.000 դոլարով տուն գնած Բագրատ Բադալյանի մասին է:
Պարզվում է՝ «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ֆինանսական հատվածի հետ կապված գրեթե 0 դերակատարություն ունի: Ի դեպ, այս մասին հարցում «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ ուղարկել է նաև ՀՀ կառավարություն, սակայն դեռ պատասխան չունենք: Երեկ կառավարության լրատվականից մեզ փոխանցեցին, որ մեր հարցումը վերահասցեագրել են պետական մյուս կառույցներին, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն այս մրցույթի անցկացման գործում:
Մինչ այս «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարեսկզբին կառավարությունը գումար էր հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը մարզահամերգային համալիրում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության միջոցառումը, «Մանկական Եվրատեսիլ»-ը, գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնը, Ծանրամարտի եվրոպայի առաջնությունն անցկացնելու նպատակով:
Օրինակ՝ համալիրի մոդուլային շարժական հատակի ձեռքբերման նպատակով հատկացվել էր 170 մլն 520 հազար դրամ, 60 մլն դրամ՝ ինֆորմացիոն լուսադիոդային (LED) ցուցատախտակի ձեռքբերման համար, իսկ, ահա, հանդերձարանների և միջանցքի վերանորոգման համար հատկացված գումարը կազմել է 42 մլն դրամ, փոխարինման ենթակա երկու վերելակի ձեռքբերման նպատակով 22 մլն 800 հազար դրամ է հատկացվել:
Տեղեկացնենք, որ այս տարվա դեկտեմբերին Հայաստանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ – 2022» երգի միջազգային մրցույթը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա