Իլոն Մասկը դարձել է Twitter-ի ղեկավարը
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է Twitter-ի ղեկավարը, հայտնում է «CNBC»-ն։
«Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը լքել են Սան Ֆրանցիսկոյում ընկերության գլխամասային գրասենյակը և չեն վերադառնա»,- նշում է հեռուստաընկերությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ սոցցանցի ղեկավարությունը ստանձնել է նոր սեփականատերը։
«Այժմ Մասկը Twitter-ի ղեկավարն է»,- նշվում է հաղորդագրությունում։
Twitter-ն այս տարվա ապրիլի 25-ին ընդունել էր Մասկի 44 միլիարդ դոլարի առաջարկը։ Սակայն մայիսի կեսերին գործարարն ասել էր, որ գործարքում այլևս տեղաշարժ չի լինի, քանի դեռ Twitter-ը չի պարզաբանել սոցիալական ցանցում կեղծ հաշիվների համամասնության հետ կապված իրավիճակը։
Արդեն հունիսին Մասկը սպառնացել էր խզել գործարքը այն պատճառով, որ ընկերությունը հրաժարվում է իրեն տրամադրել պահանջված տվյալները։ Այնուհետ Twitter-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը շարունակում է տեղեկություններ փոխանակել Մասկին՝ գործարքը համաձայնագրի պայմաններին համապատասխան փակելու համար։
Երբ Մասկն ասել էր, որ չեղարկում է գործարքը, Twitter-ը դատի տվեց միլիարդատիրոջը՝ պնդելով, որ Մասկը «հրաժարվում է կատարել իր պարտավորությունները Twitter-ի և նրա բաժնետերերի հանդեպ, քանի որ ստորագրած գործարքն այլևս չի ծառայում իր շահերին»։
Մասկը մինչև ուրբաթ պետք է ավարտեր Twitter-ի ձեռքբերման գործարքը կամ ընկերության հետ դատական վեճերի մեջ լիներ։
Հարակից հրապարակումներ`
- Մասկն ասել է, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են կես ժամում ոչնչացնել միմյանց
- Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը բաժանվում է կնոջից՝ Իլոն Մասկի հետ ունեցած սիրավեպի պատճառով
- Իլոն Մասկը խզել է Twitter-ը գնելու պայմանագիրը
- Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը և հրաժարվել հոր ազգանունից
- Twitter-ը հնարավոր է որոշ օգտատերերի համար վճարովի դառնա. հայտարարել է Իլոն Մասկը
- Ոչ մի հրաշք տեղի չի ունենա. Մեդվեդևը՝ Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերման մասին
- Հնդիկ գործարարն Իլոն Մասկին առաջարկել է Twitter-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին