Նոյեմբերի վերջին ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի վիճակը
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կքննարկվի նոյեմբերի վերջին սպասվող ՀԱՊԿ հերթական խորհրդի նիստին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը ՝ ամփոփելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ այսօր կայացած արտահերթ նստաշրջանը։
«Առաջիկա մի քանի օրերին կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը։ Կողմերը հասկացան, որ հարցը լրացուցիչ կքննարկվի նոյեմբերի վերջին նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում», - նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան