«Հրապարակ». ՔՊ համագումարի մեկնարկը տրվելու է առավոտ-գիշերով. Որոշել են լրատվամիջոցների համար փակ համագումար անել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, Մարզահամերգային համալիրում կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը։ Մեկնարկը տրվելու է առավոտ-գիշերով։ Մեր տեղեկություններով, ժամը 9։00-ին նախատեսված է մասնակիցների գրանցումը, իսկ դա նշանակում է, որ առավոտյան ժամը 8-ից ՔՊ-ականներն արդեն պետք է տեղում լինեն։
Չնայած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թմբկահարում է, թե մամուլն իրենց իշխանության ժամանակ ազատ է, քան երբևէ, սակայն «ամենաժողովրդավարական» իշխանությունը որոշել է լրատվամիջոցների համար փակ համագումար անել, ինչպես անում է Հայ հեղափոխական դաշնակցությունը, և ԶԼՄ-ներին չի հրավիրել։ Իհարկե, չի բացառվում, որ յուրային լրատվամիջոցներ ներկա գտնվեն, որ իշխանականների տոնն անցանկալի լրագրողները չփչացնեն տհաճ հարցերով։
Բայց կուսակցությունից ասացին, որ համագումարն ուղիղ հեռարձակվելու է՝ այն կապահովի կուսակցությունը։ Իսկ որոշել են առավոտ ծեգին գնալ համալիր, որ խուսափեն համալիրի մուտքի մոտ դարանակալող լրագրողների հետ հնարավոր հանդիպում-առերեսումներից։ Նշենք, որ համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր կանոնադրություն, ծրագիր ու վարչություն կընտրի, որոշել են վարչության թիվը կրճատել՝ սահմանելով 15»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա