«Զատուլինը մեր հերոսն է». Միջադեպ «Լազարևյան» ակումբի նիստի ժամանակ
«Զատուլինը մեր հերոսն է» գրությամբ մի թուղթ բռնած «Լազրևյան» ակումբի նիստի անցակցման դահլիճ մտավ մի կին ճիշտ այն ժամանակ, երբ ելույթ էր ունենում ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը։
Հիշեցնենք, որ նիստից երկու օր առաջ հայտնի դարձավ, որ վերջինի մուտքը Հայաստան արգելված է։
Երևանում ընթացող «Լազարևյան» ակումբի՝ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ձևաչով ընթացող հինգերորդ նիստում Կ. Զատուլինը նշեց,եթե Ադրբեջանի կողմից կա ուժով ինչ-որ բան ճեղքելու ցանկություն, ապա դա պետք է լինի հենց «կարմիր գիծը»։
Նրա խոսքով, միայն տնտեսության զարգացման հեռանկարի հետևից չի կարելի գնալ, քանի որ, եթե տնտեսությունն ամեն ինչ որոշեր, ապա ԽՍՀՄ-ն չէր փլուզվի։
«Ինչպես կարող ենք խոսել բարգավաճումից, եթե կա անվտանգության հիմնարար խնդիր։ Ինչքան էլ ասեք՝ մեզ պետք է բարգավաճում, եթե մենք Ղարաբաղի մարդկանց կյանքի համար ապահով լինել չենք կարող, քանի որ Ղարաբաղին ձգտող երկրները, ահդ թվում Թուրքիան, որ իրականացրել է հայերի ցեղասպանություն, դեռ չի ընդունել այն։ Ինչպե՞ս կարելի է վստահել նրանց, եթե չեն ընդունել Ցեղասպանությունը»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այսօր էլ Ադրբեջանը սպանում է հայ գերիներին։
Հարակից հրապարակումներ`
- Ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սյունիքն է. Վազգեն Մանուկյան
- Զախարովա. Ռուսաստանը պարզաբանում է խնդրել Զատուլինի ու Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ
- Զատուլին. Պարտադիր չէ հայ լինել Հայաստանը սիրելու համար
- Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին
- Զատուլինին մերժելով`մերժեցին նաև Պետդումայի Եվրասիական, ԱՊՀ հանձնաժողովի նախագահին․ Բաբկեն Հարությունյան
- Կոչ եմ անում ՀՀ իմ գործընկերներին՝ իրավական խոչըդոտներ չստեղծելու Հայաստան և Արցախ Կ․ Զատուլինի մուտքի համար․ Արցախի պատգամավոր
- Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է․ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը՝ Զատուլինի մուտքն արգելելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան