Առողջություն 10:28 28/10/2022 Աշխարհում

Յունիսեֆ. Ոչ մի երեխա չպետք է կեղտոտ ջուր խմելու ընտրության առջև կանգնի

Ըստ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի հրապարակված զեկույցի, կառավարությունները պետք է ռազմավարական ներդրումներ կատարեն հօգուտ անվտանգ խմելու ջրի համակարգերի կառուցման՝ ոչ միայն ավելացնելով ֆինանսավորումը, այլև ամրապնդելով կարողությունները ծառայությունների մատուցման պլանավորման, համակարգման և կարգավորման ուղղությամբ, եթե աշխարհը նպատակ ունի հասնելու անվտանգ խմելու ջրի համընդհանուր հասանելիության և մեղմելու կլիմայի փոփոխության հետևանքները:

Ըստ Խմելու ջրի պաշարների վիճակն աշխարհում  (The State of the World’s Drinking Water) զեկույցի, վերջին երկու տասնամյակում ավելի քան 2 միլիարդ մարդու հասանելի է դարձել անվտանգ խմելու ջուրը: Այս առաջընթացը, թեև դրական, այնուամենային փխրուն և անհավասար է, քանի որ աշխարհի բնակչության մեկ քառորդին թողել է հետևում: Կլիմայի փոփոխությունը մեծացնում է երաշտների և ջրհեղեղների հաճախականությունն ու ուժգնությունը, որոնք խորացնում են ջրի անապահովությունը, խաթարում են մատակարարումները և ավերում համայնքները: Միևնույն ժամանակ, արագ տեմպերով ընթացող ուրբանիզացիան ծանրաբեռնում է ոչ ֆորմալ և աղքատ համայնքներում ապրող միլիոնավոր մարդկանց ջուր մատակարարելու քաղաքային կարողությունները:

«Անվտանգ խմելու ջրի հասանելիության ապահովումը բազմաթիվ կյանքեր է փրկում, որոնց մեծ մասը երեխաներ են: Բայց կլիմայի փոփոխությունը ի չիք է դարձնում այդ ձեռքբերումները», - նշել է ԱՀԿ-ի Շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և առողջապահության բաժնի տնօրեն, բժիշկ Մարիա Նեյրան (Maria Neira): «Մենք պետք է արագացնենք մեր քայլերը՝ ապահովելու համար, որ յուրաքանչյուր մարդու հասանելի լինի անվտանգ խմելու ջուր. դա մարդու իրավունք է, այլ ոչ թե՝ շքեղություն»:

Զեկույցը ջրի, առողջապահության և զարգացման միջև կապերի համապարփակ վերլուծություն է տալիս՝ կառավարությունների և գործընկերների համար կիրառելի առաջարկություններով և օրինակներով, թե ինչպես կարող են պետությունները նպաստել Կայուն զարգացման նպատակին (ԿԶՆ)՝  մինչև 2030 թվականը անվտանգ և մատչելի խմելու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն ապահովելու համար:

«Ջրի և ջրահեռացման ոլորտում ներդրումները կարևոր նշանակություն ունեն առողջապահության, տնտեսական աճի և շրջակա միջավայրի համար: Առողջ երեխաները դառնում են առողջ մեծահասակներ, որոնք այնուհետև ավելի շատ են նպաստում տնտեսության և հասարակության զարգացմանը», - նշել է Համաշխարհային բանկի խմբի Ջրի համաշխարհային պրակտիկայի հարցերով տնօրեն Սարոջ Կումար Ջան (Saroj Kumar Jha): «Այս սկզբունքը Համաշխարհային բանկի Մարդկային կապիտալի ծրագրի հիմքում է: Կառավարությունները և մասնավոր հատվածը պետք է հիմա վճռական քայլեր ձեռնարկեն՝ արագացնելու ներառական և կայուն ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններին ուղղված ջանքերը ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական վայրերում»:

Մինչև 2030թ. անվտանգ և մատչելի խմելու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն ապահովելու համար կառավարությունները պետք է կտրուկ կերպով ընդլայնեն խմելու ջրի հարցի լուծման քաղաքական հանձնառությունը և քառապատկեն ներդրումները: Զեկույցը համապարփակ առաջարկություններ է տալիս կայուն բարելավումներ իրականացնելու ուղղությամբ, որոնք վերաբերում են ենթակառուցվածքներին, կառավարմանը, ֆինանսներին, կարողությունների զարգացմանը, տվյալներին և տեղեկատվությանը, ինչպես նաև նորարարությանը. այս ամենը կարելի է կյանքի կոչել նույնիսկ սահմանափակ բյուջեների առկայության պայմաններում:

Հիմնական առաջարկություններն են՝

. Ամրապնդել առկա ինստիտուտները՝ լրացնելով բացերը, հեշտացնելով համակարգումը, ստեղծելով օրենսդրությունն ու ծառայությունների որակը կարգավորող դաշտ և ապահովելով դրա գործունեությունը:
. Շեշտակի ավելացնել ֆինանսավորումը բոլոր աղբյուրներից, որպեսզի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություն մատուցողները կարողանան բարելավել իրենց աշխատանքի արդյունավետությունն ու կատարողականը, իսկ կառավարությունները ապահովեն կայուն և թափանցիկ վարչական, կարգավորիչ և քաղաքական դաշտ:
.Ջրային ոլորտում կարողությունների զարգացում. զարգացնել ընդունակ և մոտիվացված աշխատուժ՝ նորարարության և համագործակցության վրա հիմնված կարողությունների զարգացմանն ուղղված մոտեցումների միջոցով:
. Ապահովել համապատասխան տվյալների և տեղեկատվության հասանելիությունը խմելու ջրի ծառայությունների անհավասար մատակարարման հարցերն ավելի լավ հասկանալու և ապացուցահեն որոշումներ կայացնելու համար:
. Խրախուսել նորարարությունն ու փորձարարությունը նպաստավոր քաղաքականության և կարգավորումների միջոցով, որը կուղեկցվի մանրակրկիտ մոնիտորինգով և գնահատմամբ:

«Ոչ մի երեխա չպետք է կեղտոտ ջուր խմելու ընտրության առջև կանգնի՝ երեխաների մահվան գլխավոր պատճառներից մեկը,- կամ ջուր բերելու համար վտանգավոր ճանապարհներ անցնի՝ դուրս մնալով կրթությունից», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջրի, սանիտարական և հիգիենայի, ինչպես նաև կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի և աղետների ռիսկերի նվազեցման հարցերով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Այդան Քրոնինը (Aidan Cronin): «Մատչելի և անվտանգ խմելու ջուրը առողջ, կրթված և բարգավաճ երեխաներ ունենալու հիմնասյունն է»: 

Իրավիճակը Հայաստանում՝

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համաձայն՝ շուրջ 4000 աշակերտ, այն է  աշակերտների 1 տոկոսը, և 600 ուսուցիչ, այն է՝ ուսուցիչների 1.6 տոկոսը 70 (5 տոկոս) դպրոցներում, չունեն ջրի հասանելիություն (թե' խմելու, թե' ձեռքերը լվանալու համար) և գրեթե 3600 աշակերտ, այն է՝ աշակերտների 0.9 տոկոսը և 500 ուսուցիչ, այն է՝ ուսուցիչների 1.3 տոկոսը ՀՀ 50 դպրոցներում չունեն ոչ ջրի, ոչ սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիություն:

2022 թվականի հոկտեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնել է ՀՀ հանրային նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների վիճակի գնահատման վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրության և ստացված փաստերի հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ միասին լուծումներ կառաջարկի առկա բացերը լրացնելու ուղղությամբ, որոնք կհամապատասխանեն դպրոցական տարբեր կարիքներին, այդ թվում նաև՝ սանհանգուցային սարքավորումների մոդելների դիզայնի ու ծախսերի, ինչպես նաև ազգային չափորոշիչների և ծրագրերի արդիականացման վերաբերյալ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}