Ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սյունիքն է. Վազգեն Մանուկյան
Ամբողջ Սյունիքը շատ կարևոր է Թուրքիայի և թուրքախոս ժողովուրդների համար, 100 տարի առաջ էլ էր այդպես: Այսօր «Լազարյան ակումբի» նիստից առաջ լրագրողների հետ զրոույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սյունիքն է։
«Որոշ դեպքերում կարող է բավարարվել միջանցքով, մտածելով՝ ուշ, թե շուտ միջանցքը կդարձնի ամբողջություն, այսինքն՝ ամբողջ Սյունիքը կվերցնի: Թուրքիայի շահագրգռվածությունն այստեղ շատ մեծ է: Ռուսաստանին էլ ինչ-որ չափով ձեռնտու է իր զորքն ունենալ նաև Սյունիքում: Խոսակցություններ են գնում, որ Ռուսաստանն իր վրա է վերցնում այդ միջանցքի վերահսկողությունը: Սա փոխզիջում է, բայց հիմնականում Թուրքիայի շահն է: Ռուսաստանը խաղում է, իսկ Թուրքիան չի խաղում, նա շատ շահագրգռված է Սյունիքը վերցնել, բայց սկզբում բավարարվել նաև միջանքով»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանին միջանցքը պետք չի, նույնիսկ այդ ճանապարհը բացել պետք չի:
«Ես լինեի, այդ ճանապարհը չէի բացի: Հայաստանն ամբողջությամբ շրջափակված է, ու ամբողջ վեճը գնում է այն մասին, որ Սյունիքով Ադրբեջանը միանա Նախիջևանին: Բոլոր ճանապարհները միաժամանակ պետք է բացվեն և պետք է լինեն այն պետությունների սուվերեն իրավունքների տակ, որոնց տարածքով անցնում են»,- նշեց Վազգեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան