Սահմանային էսկալացիան զսպելու լավագույն տարբերակը համապատասխան անվտանգության համակարգի ստեղծումն է. Տիգրան Աբրահամյան
ՀՀ-Ադրբեջան սահմանագծում և ՀՀ-ի շուրջ առկա անվտանգային հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:
Panorama.am-44-օրյա պատերազմի ավարտից հետո դուք պարբերաբար խոսում էիք ՀՀ սահմանների անվտանգության բարձրացման խնդիրների մասին, որնոց իշխանություններն ականջալուր չեղան և այսօր մենք ունենք 2021 թվականի գարնան և այս տարվա սեպտեմբերի 13-14-ի ագրեսիաները՝ իրենց լրջագույն հետևանքներով: Ինչպիսի՞ն է այսօր մասնավորապես սահմանային և Հայաստանի անվտանգային համակարգի վիճակն ընդհանարպես:
Տ. Աբրահամյան- Լարվածության առումով սահմանագծում առկա իրավիճակը անմիջականորեն կախված է քաղաքական իրադարձությունների հետ, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացով: Հաշվի առնելով հանգամանքը, որ բավականին անկանխատեսելի զարգացումներ են, դժվար է ասել, թե իրավիճակն ինչպիսի հանգուցալուծում կունենա առաջնագծում: Կլինի՞ նոր ագրեսիա Հայաստանի դեմ, եթե կլինի, ապա ո՞ր ճակատներում և ի՞նչ ինտենսիվությամբ:
Իմ տպավորությամբ՝ չնայած Հայաստանը պաշտոնական մակարդակով հայտարարում է, որ կա հարվածի հավանականություն, բայց իշխանությունն այդ հարվածին դիմակայելուն ուղղված պատշաճ գործողություններ չի իրականացնում: Կա երկրորդ հանգամանքը՝ այդ հարվածը կանխելու և, առհասարակ, լարվածությունը կամ հնարավոր էսկալացիան զսպելու լավագույն տարբերակը՝ անվտանգության այնպիսի համակարգի ստեղծումն է, որը նման պարագայում կզսպի Ադրբեջանի հնարավոր նկրտումները: Սա մի բան է, ինչի մասին շատ երկար խոսում ենք, խոսում են փորձագետները, տարբեր քաղաքական գործիչները, բայց Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ պատշաճ քայլեր չեն ձեռնարկում:
Panorama.am-Պարզ է, որ մեր անվտանգության հիմնական բաղադրիչն արտաքին հավասարակշռված քաղաքականությունն է: Սրա համատեքստում ինչպե՞ս կգնահատեք ՌԴ պետդումայի պատգամավոր, հայամետ հայացքներով հայտնի Կոստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքը:
Տ. Աբրահամյան-2018 թվականից հետո, երբ Հայաստանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ և իշխանության եկավ այս ռեժիմը, կարծես թե զարմանալու որևէ տարբերակ չի էլ մնացել, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Կոնստանտին Զատուլինի հետ, այն շղթայի շարունակությունն է, որը վերջին 4-4.5 տարիներին տեղի է ունենում Հայաստանի հետ՝ սկսած անվտանային համակարգի նպատակային փլուզումից, վերջացրած արտաքին գործընկերների, դաշնակիցների հետ հարաբերությունների աղետալի վատթարացմամբ և Զատուլինի հետ կապված այս միջադեպն այդ շղթայի մեջ տեղավորվող գործընթաց էր:
Հարակից հրապարակումներ`
- Ես լինեի՝ Սյունիքի ճանապարհն էլ չէի բացի. Վազգեն Մանուկյան
- Երկու ժողովուրդների և պետությունների դաշնակցային հարաբերությունները թույլ չեն տա անտեսել միմյանց կարմիր գծերը.Վահե Հակոբյան
- «Խեղդվողին փրկելը, առաջին հերթին խեղդվողի գործն է».Հայտնի կարգախոսը հիշեց Կոստանտին Զատուլինը
- «Զատուլինը մեր հերոսն է». Միջադեպ «Լազարևյան» ակումբի նիստի ժամանակ
- Ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սյունիքն է. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան