Դոլարը շարունակում է արժեզրկվել, եվրոն թանկանում է
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394 դրամ`նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 1.04 դրամով։
Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 398 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 402 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 403-404 դրամ։
Ի տարբերություն դոլարի, եվրոն արժևորվել է։ Մասնավորապես, այսօր բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 387.09 դրամ (հոկտեմբերի 26-ի համեմատ արժևորվել է 0.02 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`401դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 5.95 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.50 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերին դոլարի նկատմամբ դրամի արժևորումը
- Դոլարը գահավիժում է
- Դոլարի ու եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում