Բլինկեն. Նոյեմբերին ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային մատակարարել NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոյեմբերին Կիևին կարող է մատակարարել հակաօդային պաշտպանության երկու NASAMS համակարգ: Այդ լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
«Մենք աշխատում ենք Ուկրաինային տրամադրել երկու NASAMS, հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք անհրաժեշտ են տրամադրել ԱՄՆ-ից և որոնք պատրաստ կլինեն Ուկրաինա մատակարարել հաջորդ ամիս»,-ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ շուտով կավարտվի Ուկրաինայի զինված ուժերի նախապատրաստումը NASAMS-ի օգտագործման համար։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան պատրաստվում էր ռազմական գործողությունների․ Պուտին
- Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված
- Հռոմի պապը հաստատել է Վատիկանի մտադրությունը՝ հանդես գալ որպես խաղաղարար Ուկրաինայում
- Ուկրաինան հույս ունի երկու տարի հետո անդամակցել Եվրամիությանը
- Ուկրաինայի պաշտպանության նախարարն իր երկիրն անվանել է զենքի փորձադաշտ
- Զելենսկի․ Իսրայելը չի օգնում Ուկրաինային օդային տարածքը պաշտպանելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա