ԲԴԽ. «Դատալեքս»-ի տեխնիկական խոտանը վերացվել է
ԲԴԽ-ից տեղեկացնում են՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը գործում է։
««Դատալեքս» տեղեկատվական համակարգի հարգելի՛ օգտատերեր,
Տեղեկացնում ենք, որ «Դատալեքս»-ի տեխնիկական խոտանը վերացվել է. համակարգը գործում է անխափան:
Եւս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-ասված է խորհհրդի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն հոկտեմբերի 20-ին հայտնել էր, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է, համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ: