ԵՄ-ն հնարավոր է համարել ապասառեցնել Ռուսաստանի 300 միլիարդ եվրոյի պահուստները Ուկրաինայի վերականգնման մեկնարկից հետո
Արդարադատության և օրենքի գերակայության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսն ասել է, որ Ռուսաստանի սառեցված 300 միլիարդ եվրո արժութային պահուստները պետք է պահվեն որպես երաշխիք, քանի դեռ չի սկսվել Ռուսաստանի մասնակցությամբ Ուկրաինայի վերականգնումը: Funke գործակալության տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Նա հիշեցրել է, որ Կիևը պահանջել է այդ միջոցները երկիրը վերականգնման համար։
Ռեյնդերսը մանրամասնել է, որ Եվրամիությունում հակառուսական պատժամիջոցների շրջանակներում 7 պետություններում սառեցվել է 90 մարդու ունեցվածքը՝ ավելի քան 17 միլիարդ եվրո արժողությամբ, որից 2,2 միլիարդ եվրոն՝ Գերմանիայում։
Հոկտեմբերի 27-ին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը հայտնել է, որ Եվրամիությունը սառեցրել է Ռուսաստանի Դաշնության ակտիվները 17,5 միլիարդ եվրոյի չափով, նրա խոսքով, ակտիվների մեծ մասն արգելափակվել է Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Իռլանդիա, Իտալիա և Ավստրիա:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիության նպատակը ոչ թե սառեցնելն է, այլ՝ Եվրոպայում ռուսական ակտիվների բռնագրավումը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան «օգուտներ է քաղում» ՌԴ-ի դեմ իրականացվող պատժամիջոցներից
- ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ՝ Ռուսաստանին ռազմական աջակցության համար
- ԵՄ-ն քննարկելու է Իրանի դեմ նոր պատժամիջոցները` Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան