Զատուլինը երկու տարբերակ է նշել, թե ինչ կասի իր մասին Փաշինյանը Սոչիում
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը Aif-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի իշխանությունների կողմից իր մուտքը Հայաստան արգելելու որոշմանը։
Նա կարծիք է հայտնել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կամ փորձելու է հիմնավորել իր վերաբերյալ որոշումը, կամ էլ համաներում է իրականացնելու։
«Ես չեմ բացառում, որ երկուշաբթի օրը, երբ Սոչիում կայանա եռակողմ հանդիպում, Նիկոլ Փաշինյանը կապացուցի, որ իր համար հիմքեր են եղել մուտքն արգելելու։ Բայց միաժամանակ չեմ բացառում, որ դրանից հետո՝ որոշ ժամանակ անց ինչ-որ համաներման տեսքով Հայաստանի իշխանությունները կձևացնեն, թե սա թյուրիմացություն էր։ Նրանք հենց սկզբից դրել են նման սցենար, քանի որ իմ մուտքի անցանկալի լինելու մասին հայտարարությունը ստորագրել է նման լիազորություն չունեցող մարդ»,-ասել է Զատուլինը։
ՌԴ պետդումայի պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստան իր մուտքի արգելքի որոշման ներքո ստորագրել է Հայաստանի ԱԺ արտաքին կապերի վարչության պետը, ինչը որակել է աննախադեպ։
«Մեր ԱԳՆ-ում բոլորը ուշադրություն են դարձնում հայտարարության ոչ պատշաճ ձևի վրա։ Հայաստանի ԱԳՆ-ից բացատրություն է պահանջվել, այնտեղից ասում են՝ մուտքի արգելքը ԱԳՆ-ի որոշումը չի եղել։ Միևնույն ժամանակ, այս արգելքը ստանալու հաջորդ օրը և ՌԴ ԱԳՆ-ի կողմից նոտաներ հղելուց հետո Նիկոլ Փաշինյանը, առանց Մարգարիտայի ու իմ անուննեը տալու, պաշտպանեց խորհրդարանի որոշումը։ Պատճառները նշել են վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում։ Այժմ իշխանությունները տատանվում են, քանի որ սա վրդովմունքի ալիք է բարձրացրել ոչ միայն Ռուսաստանում, այլև հենց Հայաստանում»,-ասել է ռուս գործիչը։
Անդրադառնալով Հայաստան իր մուտքն արգելելու իրական պատճառների մասին հարցին՝ Զատուլինն ասել է, որ ինքն անհարմար անձ է բոլոր այն մարդկանց համար, որոնք սատարում են Փաշինյանին, «որը իմ կարծիքով, զիջում է Հայաստանի ազգային շահերն ու փորձում Հայաստանը պոկել Ռուսաստանից»։
Հարակից հրապարակումներ`
- «Խեղդվողին փրկելը, առաջին հերթին խեղդվողի գործն է».Հայտնի կարգախոսը հիշեց Կոստանտին Զատուլինը
- «Զատուլինը մեր հերոսն է». Միջադեպ «Լազարևյան» ակումբի նիստի ժամանակ
- Զախարովա. Ռուսաստանը պարզաբանում է խնդրել Զատուլինի ու Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ
- Զատուլին. Պարտադիր չէ հայ լինել Հայաստանը սիրելու համար
- Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին
- Զատուլինին մերժելով`մերժեցին նաև Պետդումայի Եվրասիական, ԱՊՀ հանձնաժողովի նախագահին․ Բաբկեն Հարությունյան
- Կոչ եմ անում ՀՀ իմ գործընկերներին՝ իրավական խոչըդոտներ չստեղծելու Հայաստան և Արցախ Կ․ Զատուլինի մուտքի համար․ Արցախի պատգամավոր
- Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է․ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը՝ Զատուլինի մուտքն արգելելու մասին
- Բռնապետիկը արգելում է Զատուլինի մուտքը, որ գրկաբաց ընդունի Կորոտչենկոյին․ Իշխանյան
- Զատուլին. Դիմակները հանվել են
- Պարոն Զատուլինն արդեն հայտարարել է՝ ՀՀ իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ գործունեության վրա. Խամոյան
- Իվետա Տոնոյան. Զատուլինը նաև Ադրբեջանում է անցանկալի անձ հայտարարված
- Ի՞նչ էր խնդրել Զատուլինը նախօրեին Մհեր Գրիգորյանից
- «Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ»․ Զատուլին
- Զատուլինի գրասենյակ. Մեկնաբանություն կլինի ավելի ուշ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան