«Ժողովուրդ». Արցախի ԱԺ նիստից հետո կոշտ հայտարարություն է տարածվելու և Հայաստանի իշխանություններին հստակ մեսսիջ է ուղղվելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք: Նկատենք՝ Ստեփանակերտում տեղի ունենալիք հանրահավաքն ու ԱԽ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ՝ Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև և Վլադիմիր Պուտին հանդիպումից մեկ օր առաջ և իր մեջ ակնհայտ մեսսիջներ է պարունակում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստից հետո կոշտ հայտարարություն է տարածվելու և Հայաստանի իշխանություններին հստակ մեսսիջ է ուղղվելու, որ Արցախի ժողովուրդը դեմ է հարցի կարգավորման ամերիկյան կամ, այսպես ասած, արևմտյան տարբերակին: Նրանք հայտարարությամբ ամրագրելու են, թե կողմ են միայն ռուսական տարբերակին: Նկատենք՝ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին՝ «Վալդայ» ակումբում ելույթի ժամանակ ևս նշեց. «Եթե հայ ժողովուրդը և նրա ղեկավարությունը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որով Ղարաբաղի սուվերենությունը զիջում են Ադրբեջանին, ապա դա հայ ժողովրդի և նրա իշխանության ընտրությունն է»:
Եվ նաև այս հայտարարություններն ու առկա տարբերակներն են պատճառ դարձել, որ Արցախը որոշել է կոշտ հայտարարությամբ հանդես գալ և ներկայացնել իր տեսակետն ու հստակ ասել, որ, բացի ռուսական տարբերակից, որևէ այլ առաջարկ իրենց համար ընդունելի չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հայկ Գրիգորյանը չի քննադատել Նիկոլ Փաշինյանին և արժանացել է երկրորդ անգամ պաշտոն ստանալու պատվին
- «Փաստ». Արցախում առաջիկայում սպասվող ներքաղաքական փոփոխություններում Բակո Սահակյանն ակտիվ ներգրավվածություն ունի
- «Ժողովուրդ». Ինչու են ՔՊ-ական երեք պատգամավորների թիկնապահներ տրամադրվել
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր և թիմակիցների կողմից փչված փուչիկը «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան