«Ժողովուրդ». Ինչու «Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրները բանակում չեն ծառայել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, թե ինչու նրանք բանակում չեն ծառայել, Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է պատասխանել՝ հիմնավորելով. «Տեղակատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։ Միայն փաստել են, որ եղբայրները բանակում չեն ծառայել:
Այսինքն՝ առցանց շահումով խաղերի հաշվին (օնլայն կազինոների) միլիոններ աշխատող եղբայրների՝ բանակում ծառայել-չծառայելու հարցը պետությունը պաշտպանում է «օրենքի տառին համապատասխան»։ Բայց հարցն ունի խիստ բարոյական կողմ. կյանքը ցույց տվեց հատկապես 44-օրյա պատերազմից հետո, որ զոհերն ու վիրավորները հիմնականում չքավոր ընտանիքների երեխաներն են, որոնց ծնողների մտքի ծայրով էլ չի կարող անցնել, որ ինչ-որ մի օր իրենց որդիներին բանակից ազատելու հնարավորություն կունենան։
Իհարկե, դատելով մամուլում հրապարակված տեղեկություններից՝ Բադալյան եղբայրները Մալթայի քաղաքացիներ են, ինչից կարելի է ենթադրել, որ պարտադիր զինծառայությունից կարող էին ազատվել այլ երկրի քաղաքացի լինելու հիմքով, բայց դա թաքցվում է ՊՆ-ում գրեթե «պետական գաղտնիք»-ի նման»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ադրբեջանը բոլորովին հակված չէ ինչ-որ բան ստորագրելու. Ինչ է սպասվում Սոչիի հանդիպմանը
- «Փաստ». Փաշինյանը որոշակի տարաձայնություններ ունի արևմտյան ֆինանսավորում ունեցող հայաստանյան ՀԿ-երի սեկտորի ներկայացուցիչների հետ
- «Ժողովուրդ». Արցախի ԱԺ նիստից հետո կոշտ հայտարարություն է տարածվելու և Հայաստանի իշխանություններին հստակ մեսսիջ է ուղղվելու
- «Հրապարակ». Հայկ Գրիգորյանը չի քննադատել Նիկոլ Փաշինյանին և արժանացել է երկրորդ անգամ պաշտոն ստանալու պատվին
- «Փաստ». Արցախում առաջիկայում սպասվող ներքաղաքական փոփոխություններում Բակո Սահակյանն ակտիվ ներգրավվածություն ունի
- «Ժողովուրդ». Ինչու են ՔՊ-ական երեք պատգամավորների թիկնապահներ տրամադրվել
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր և թիմակիցների կողմից փչված փուչիկը «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա