«Ժողովուրդ». Ինչու են ՔՊ-ական երեք պատգամավորների թիկնապահներ տրամադրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին, Հրաչյա Հակոբյանին և Վահագն Ալեքսանյանին տևական ժամանակ անվտանգության աշխատակիցներ են տրամադրած եղել:
Նկատենք՝ նախորդ տարին խորհրդարանում բավականին թեժ էր, և պարբերաբար բախումներ էին տեղի ունենում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև: Դրանցից մեկի ժամանակ՝ 2021 թվականի օգոստոսի 25-ին, ակտիվ էր, օրինակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, որը ոտքով հարվածեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին:
Մեկ այլ անգամ էլ ծեծկռտուքի ժամանակ դահլիճում այդ ամենին հետևում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ, ահա, ընդդիմության և իշխանության այս և մյուս միջադեպերից հետո ուժային կառույցները կապ են հաստատել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ վարչապետի տիկնոջ եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի, ՔՊ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Վահագն Ալեքսանյանի հետ և հայտնել, որ նրանց պետք է ապահովեն անվտանգության աշխատակիցներով, ասել է թե՝ թիկնապահներ տրամադրեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔՊ-ական պատգամավորներին բացատրել են, որ օպերատիվ տվյալներ կան, որ միգուցե որոշ անձինք փորձեն հաշվեհարդար տեսնել իրենց հետ և ծեծի ենթարկեն նրանց:
Այս ամենից հետո վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորները տևական ժամանակ անվտանգության աշխատակիցների հսկողությամբ են գնացել ցանկացած վայր և միայն մոտ մեկ ամիս առաջ են առանց թիկնապահների շրջում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան