Իտալիայի ֆերմերները Հելոուինի նախաշեմին հայտնել են դդմի բերքի 15%-ով կրճատման մասին
Իտալացի ֆերմերները նշել են, որ տարածաշրջանում անբարենպաստ եղանակային փոփոխությունների թվի աճի պատճառով դդմի բերքը 15%-ով կրճատվել է: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հաղորդվում է իտալական գյուղմթերք արտադրողների Coldiretti ասոցիացիայի կայքում, որը համապատասխան գրառում է տեղադրել Հելոուինի նախօրեին։
«Դդումն ավանդաբար համարվում է Հելոուինի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Միջին մանրածախ գինը Իտալիայում այս տարի կազմում է 1,5-2 եվրո մեկ կիլոգրամի դիմաց: Եղանակային անոմալիաները, հատկապես երկրի հյուսիսում, նպաստել են 2022 թվականին իտալական ապրանքների հասանելիության նվազմանը։
Փորձագետների տվյալներով՝ 2022 թվականի սկզբից Իտալիայում ամպրոպների, անձրևների, երաշտի, կարկուտի, փոթորիկների և այլ երևույթների թիվն աճել է 42%-ով, ինչը հանգեցրել է որոշակի վնասների։ Բացի այդ, Իտալիայում 2022 թվականը դարձավ ռեկորդային ամենաշոգ տարին։ Միաժամանակ տեղումների քանակն այս տարի, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, նվազել է 1/3-ով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին