Նստե՛ք Իլհամ Ալիևի հետ և ընդունե՛ք որոշում, չեք ընդունի այսօր՝ վատ կլինի.ՀԱՊԿ ՀԱԽ նիստում սպառնաց Լուկաշենկոն
«Դուք չգիտե՞ք մեր դիրքորշումը: Մենք ցանկանում ենք, որ հարևան պետությունների միջև կոնֆլիկտը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,-ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանի դիմեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոն և հավելեց. «Նիստի երկրորդ հարցը՝ «Տվեք ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման վերաբերյալ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ, ես դրան միանգամից եմ պատասխանում՝ նստեք Իլհամ Ալիևի հետ և եթե պետք է խնդրեք նաև Ռուսաստանի նախագահին և ընդունեք որոշում, չեք ընդունի այսօր՝ վատ կլինի, դուք ինքներդ եք հասկանում: Մեզ պետք չէ այդ կոնֆլիկտը: Դուք երկու հարց եք դրել, որոնք առավել քան տարօրինակ են, Նիկո՛լ Վովայի»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նիստին մասնակցել էին նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի ս/թ սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը:
Նիստի ընթացքում փաշինյանը անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին:
«Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական»,-ասվում է ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի վերջին ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի վիճակը
- Միրզոյանն ու Լավրովիը քննարկել են ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստի նախապատրաստական աշխատանքները
- ՀԱՊԿ-ից ակնկալում ենք ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման վերաբերյալ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան