«Հրապարակ». Հայկ Գրիգորյանը չի քննադատել Նիկոլ Փաշինյանին և արժանացել է երկրորդ անգամ պաշտոն ստանալու պատվին
«Հրապարակ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Խորհրդարանի առաջիկա նիստում կքննարկեն և, ըստ ամենայնի, Գրիգորյանին կընտրեն այդ պաշտոնում, որը թափուր է մնացել Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո։
Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատել է 2018 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հուլիսը: Պաշտոնից ազատվելու օրերին էլ նա պաշտպանել էր դոկտորական ատենախոսությունը: Դրանից անցել է մեկ տարուց ավելի․ այս ընթացքում Գրիգորյանը լուռ է եղել, չի քննադատել Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին, ուստի արժանացել է երկրորդ անգամ պաշտոն ստանալու պատվին: Հոկտեմբերի 17-ին նա դիմել էր ՀՀ զինվորական դատախազի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար: Ընդ որում` միակ դիմողն է, սակայն, հավանաբար, ԲԴԽ-ն ավելի կարևոր ֆրոնտ է իշխանությունների համար, իսկ Գրիգորյանն այն քչերից է, ով ե՛ւ գիտական կոչում ունի, ե՛ւ իշխանություններին ծառայելու փորձ։ Ուստի որոշվեց, որ նա հետ վերցնի դիմումը և գործուղվի ԲԴԽ` գիտնական-անդամի պաշտոնում աշխատելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Արցախում առաջիկայում սպասվող ներքաղաքական փոփոխություններում Բակո Սահակյանն ակտիվ ներգրավվածություն ունի
- «Ժողովուրդ». Ինչու են ՔՊ-ական երեք պատգամավորների թիկնապահներ տրամադրվել
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր և թիմակիցների կողմից փչված փուչիկը «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը