«Որտե՞ղ է Նենսին». Փելոսիի ամուսինը ծեծի է ենթարկվել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը հարձակման ու դաժան ծեծի է ենթարկվել։ Միջազգային մամուլի էջերն այսօր ողողված են այս լուրով։
Washington post-ը գրում է, որմի մարդ ներխուժել է զույգի՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող տուն ու բարձրաստիճան պաշտոնյայի ամուսնուն մի քանի հարված հասցրել՝ ընթացքում բացականչելով. «Որտե՞ղ է Նենսին, որտե՞ղ է Նենսին»։
«82-ամյա Փոլ Փելոսիի վրա հարձակումը նոր անհանգստություն է ներարկել երկրի՝ առանց այն էլ թունավոր քաղաքական մթնոլորտին, որն առկա է ընտրություններից ընդամենը 11 օր առաջ»,-գրում է պարբերականը։
Խոսնակ Փելոսին, ով հարձակման պահին Վաշինգտոնում էր, ուրբաթ ուշ երեկոյան ժամանել է Սան Ֆրանցիսկո: Նրա ավտոշարասյունը տեսել են հիվանդանոցի ճանապրհին, որտեղ տեղափոխվել ու բուժում է ստանում վնասվածքներ ստացած ամուսինը։
«Սա պատահական արարք չէր։ Միտումնավոր էր։ Եվ դա սխալ է։ Բոլորը պետք է զզվեն տեղի ունեցածից», - ասել է Սան Ֆրանցիսկոյի ոստիկանապետ Ուիլյամ Սքոթը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում