Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել 50 գերի ընկած ռուս զինծառայողի
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական գերությունից 50 ռուս զինծառայողների վերադարձի մասին։ Այդ մասին լուր է տարածել «Ինտերֆաքս»-ը:
«Հոկտեմբերի 29-ին բանակցային գործընթացի արդյունքում 50 ռուս զինծառայող վերադարձվել են Կիևի կողմից վերահսկվող տարածքից»,-հայտնել են նախարարությունից։
«Ազատ արձակված զինվորականները ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավով կհասցվեն Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման և վերականգնման նպատակով»,-հավելել է նախարարությունը։
«Բոլոր ազատ արձակվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն հնարավոր է համարել ապասառեցնել Ռուսաստանի 300 միլիարդ եվրոյի պահուստները Ուկրաինայի վերականգնման մեկնարկից հետո
- Ուկրաինան պատրաստվում էր ռազմական գործողությունների․ Պուտին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա