Հինգ բռնցքամարտիկ դուրս է եկել «Արծաթե գոտի» մրցաշարի եզրափակիչ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ 5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել «Արծաթե գոտի» մրցաշարի եզրափակիչ։
«Ոսկե մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշքային Արթուր Ղազարյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 86 կգ քաշային Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանն ու 92 կգ քաշային Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։
Եվս 4 բռնցքամարտիկ` Բարեղամ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը Դավիթ Չալոյանն ու Ջանիկ Սահակյանը բավարավեցին բրոնզե մեդալով»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան