Էդգար Էլբակյան. ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները գործում են քրեական հանցագործություն
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթում հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Աշխարհում կա պետություն, որ Արցախը չի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Դա Հայաստանն է՝ ըստ 1989 թ. դեկտեմբերի 1-ի (1) և 1992 թ. հուլիսի 8-ի (2) ՀՀ ԳԽ որոշումների։
ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները, գնալով այդ որոշումներին հակառակ, գործում են քրեական հանցագործություն, որի համար պատժվելու են իրենց իսկ ընդունած օրենքների ամբողջ խստությամբ, իսկ Արցախը նորից վերամիավորվելու է Մայր Հայաստանին։
1 - http://www.irtek.am/views/act.aspx?aid=8182
2 - http://www.irtek.am/views/act.aspx?aid=7969»։
Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշեց.
«Ես իմ վերջին հարցազրույցում ցավով արձանագրեցի, որ միջագային հանրությունը, բոլորը պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ Եթե աշխարհում կա երկիր, որ Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող հրապարակային արտահայտվի։ Որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակը այլ է»։