Ակտիվացել են մանկական սեզոնային հիվանդությունները.Անահիտ Ղուկասյան
«Գրքի մեջ բացի մեծահասակներին վերաբերող թեմաներից, ընդգրկված են մանկական թեմաներ ևս, հիվանդություններ, դրանց ախտորոշումներ, որոնք շատ հաճախ են հանդիպում»,-Panorama.am-ին ասաց մանկաբույժ Անահիտ Ղուկասյանը՝ անդրադառնալով նոր հրատարակված «Բուժում է «Վարդանանցը» գիրքի մանկաբուժական բաժնին:
Բժշկի խոսքով՝ գրքում առայժմ ընդգրկալ են այն հիվանդությունները, որոն շատ տարածված են և հաճախ են հանդիպում մանկական պրակտիկայում:
«Հիմա այնպիսի սեզոն է, որ այդ հիվանդությունների առումով՝ սուր շնչառական վարակներ, վերին շնչուղիների ինֆենկցիաներ, օտիտներ, բրոնխիտներ, լարիգիտներ շատ տարածված են և հիմա հենց նրանց սեզոնն է: Կարծում եմ գիրքը ճիշտ ժամանակին է և կօգնի մնացած մասնագետներին ևս ճիշտ կողմնորոշվելու: Գիրքն իրենից ներկայացնում է քայլերի ճիշտ հաջորդականություն, որոնք տանում են դեպի ճիշտ ախտորոշում և ճիշտ բուժում կազմակերպելուն: Այստեղ միասնական մտածելակերպ է ներդրված, այսինքը՝ անկախ այն հանգամանքից, թե պացիենտը ո՞ր բժշկին, կամ կաբինետը կդիմի, ստանալու է միևնույն բժշկական օգնությունը: Այս պահին գրքում ընդգրկել ենք դեռ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները, բայց առաջիկայում նախատեսում ենք նոր թեմաներ, նոր ախտորոշումենր, որոնք հուսով եմ շատ շուտով նոր գրքի շնորհանդեսին կներկայացվեն»:
Panorama.am-ի հարցին, թե ներկայում երեխաների շրջանում սեզոնային ինչ հիվանդություններն են առավել շատ ակտիվացել՝ Անահիտ Ղուկասյանը պատասխանեց. զՍեղոնային հիվանդություններով պայմանավորված ներկայում վերին շնչուղիների վիրուսային հիվանդությունների չբարդացած տեսակներն են գերակշռում: Հաճախ հանդիպում են օտիտներ, ականջի բորբոքումներ, բրոնխիտներ, լարենգիտներ, լարենգոտրախեիտների, թոքաբորբերը դեռ այդքան տարածվածություններ չունեն այս սեզոնին, բայց բավականին հաճախ հանդիպող պաթոլոգիա են մանկաբուժության պրակտիկայում:
Մանկական պրակտիկայում կորոնավիրուսը ոչ այդքան ծանր բարդություններով ընթացավ, ինչպես մեծահասակների մոտ էր, բայց, իհարկե, ունեցել ենք դեպքեր նաև պայմանավորված կորոնավիրուսային վարակով: Ներկա պահին կորոնավիրուսը մի քիչ զիջել է իր դիրքերը, մանկական պրակտիկայում մենք այդքան հաճախ չենք հանդիպում և դրանով պայմանավորված բարդություններ ևս չեն հանդիպում, բայց դեռ դեպքեր նկարագրվում են»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին