Իրանը Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը համարում է երկրում անկարգություններ հրահրելու փորձ
Իրանի ժողովուրդը թույլ չի տա օտարերկրյա գործակալներին ու դավաճաններին սասանել Իսլամական Հանրապետության հիմքերը: Al-Mayadeen հեռուստաալիքի հաղորդմամաբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ նա մասնակցել է Շիրազի Շահ Չերախի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հուղարկավորությանը, որի արդյունքում 15 մարդ է զոհվել։
«Շիրազում զինված միջադեպն ուղղված էր երկրում կրոնական անկարգություններ հրահրելուն»,-ասել է Սալամին: «Թափված արյունը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր և նենգ է Իրանի դեմ դավադրությունը, որին աջակցում են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան»։ Սակայն, ըստ Սալամին, ինչքան էլ դաժանանան Իրանի թշնամիները, նրանք չեն կարողանա ստիպել իր ժողովրդին կապիտուլյացիայի ենթարկել։
Դիմելով ուսանող երիտասարդներին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը հորդորեց նրանց չդառնալ խաղալիք սատանայի ձեռքում և չվաճառել իրենց երկիրը Ամերիկային։ Նա ընդգծել է, որ «համալսարանական կայքերը չեն կարող ծառայել որպես ԱՄՆ ինտրիգների վայր։
«Բոլոր անկարգությունները պետք է ավարտվեն շաբաթ օրը»,- զգուշացրեց նա և հավելել. «Սա վերջին օրն է, այլևս դուրս մի՛ եկեք փողոց»:
Ուրբաթ օրը կառավարամետ ցույցեր են տեղի ունեցել Իրանի շատ քաղաքներում, որոնց մասնակիցները դատապարտել են զինված հարձակումը իսլամական սրբավայրի՝ Շիրազի Շահ Չերախի դամբարանի վրա, որը շիա մզկիթ է։
Հարակից հրապարակումներ`
- Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում Իրանից զենք մատակարարելու դեմ պայքարի որևէ միջոց
- Իրանում անկարգությունները ծրագրել են օտարերկրյա հետախուզական ծառայությունները
- Իրանական Շիրազում հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 40-ի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին