Ռուս զբոսաշրջիկները հետաքրքրված են արկածային տուրիզմով
Արկածային զբոսաշրջությունը Հայաստանում գնալով զարգանում է, զուգահեռ՝ ավելանում խնդիրները։
2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո տուրօպերատորներին դիմելությունը նվազել էր, սակայն մեկ տարի անց՝ իրավիճակը փոխվեց։ Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին բավականին զբոսաշրջիկներ եկան Հայաստան։ «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ռուս զբոսաշրջիկների թվի աճ է նկատում։
«Հետպատերազմյան շրջանում ՝ 2021թ․-ին բավականին ցածր է եղել ցուցանիշները, սակայն 2022թ․-ին գերազանցել ենք 2019-ի ցուցանիշները։ Փետրվարժ-մարտ ամիսներից հետո նկատվել է ռուս զբոսաշրջիկների բավականին մեծ քանակություն։ Եթե նախկինում ռուս զբոսաշրջիկների թիվն ընդհանուր քանակի 30 տոկոսն էր կազմում,իսկ 70 տոկոսը տեղացիներ, ապա հիմա պատկերն այլ է՝ ռուս զբոսաշրջիկների թիվը հասել է 50տոկոսի»,- ասաց նա։
Նարիրի Բարսեղյանն արձանագրված ցուցանիշը պայմանավորում է նաև օդապարիկների քանակի ավելացմամբ։ Ամեն դեպքում, կան խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է պետական աջակցություն; Մասնավորապես, ըստ Բարսեղյանի, Հայաստանի տուրիզմի այս տեսակը միջազգային շուկայում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիր ունենք։
«Ամենամեծ խնդիրը պետության կողմից միջազգային շուկայում գովազդի ապահովումն է։ Մենք չենք կարող հատկացնել այդքան բյուջե, որ կարողանանք միջազգային շուկայում ներկայանալի լինել։ Օրինակ՝ հարևան Թուրքիայի Կապադովկիա նահանգն այսօր համարվում է աշխարհում օդապարիկների առաջին այցելությունների վայրերից մեկը։ Ես ունեմ վստահություն, որ Հայաստանը բացարձակապես չի զիջում և կա պոտենցիալ ավելին անելու։ Պարզապես մենք մեր ուժերով չենք կարող լայն մասշտաբի գովազդային արշավներ իրականացնել։ Այս հարցում պետք է պետության աջակցությունը»,- ասաց Նաիրի Բարսեղյանը
Ինչ վերաբերում է եղանակային պայամաններին, ապա օդապարիկով թռիչքներ իրականացնելու համար այն հիմնականում բարենպաստ է և, անկախ սեզոնից, թռիչքներ արվում են։
«Այսօր Արարատը շատ գեղեցիկ էր։ Իսկ ձմռան իրականացրած թռիչքները սովորաբար ամենագեղեցիկն են լինում։ Միայն անձրևների դեպքում ենք չեղարկվում թռիչքները, ինչը շատ փոքր տոկոս է կազմում»։
Եղանակային պայմանները, սակայն, խնդիրներ են ստեղծում ձմեռային տուրիզմի համար։ Տարիները հետզհետե ավելի տաք են դառնում և պակաս՝ տեղումների քանակով։ «Արևի» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Գևորգ Գասպարյանն ասում է, որ ձմեռային տուրերի քանակն էապես կրճատվել է։
«Տեղումների պակասի պատճառով շատ ուղղություններ լեռնադահուկային տուրերի մեջ չենք կարողանում օգտագործել։ Բացի դրանից , սեզոնը գնալով կարճանում է։ Եթե առաջ հնարավոր էր մինչև մարտի 15-20-ը տուրեր իրականացնել, այժմ մարտի սկզբից եղանակը կտրուկ տաքանում է և սահմանափակվում ենք միայն փետրվար ամսվա հատվածն օգտագործելով։ Սա բավարար չէ ձմեռային զբոսաշրջային ինդուստրիա զարգացնելու համար։ Եթե նախկինում 4-5 լեռնագնացների խմբեր էինք ունենում, ապա հիմա՝1-2։ Սա իհարկե միանշանակ կապել եղանակային տաքացման հետ,ճիշտ չէ, քանի որ, գիտեք, ողջ աշխարհում լրջագույն խնդիրներ կան և դրա հետ նույնպես կարող է կապված լինել»,- ասաց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ այլընտրանքային երթուղիներ տարբեր մարզերում փորձում են գտնել, սակայն միշտ չէ, որ այդ ընտրությունից զբոսաշրջիկը գոհ է մնում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան