Առողջություն 11:16 28/10/2022 Հայաստան

Անկախ նրանից՝ քիթը որքան գեղեցիկ է ստացվել, ամեն ինչ զրոյանում է, եթե այդ քիթը չի շնչում. վիրաբույժ

Ռինոպլաստիկան աշխարհում ամենատարածված վիրահատության տեսակներից է։ Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան միության տվյալներով՝ Միացյալ Նահանգներում տարեկան կատարվում է մոտ 220,000 ռինոպլաստիկա։ Այն միաժամանակ օգնում է բարելավել շնչառությունը և հասնել ցանկալի արտաքին տեսքի:

Մեկ քայլով` երկու նապաստակ սկզբունքն այստեղ տեղին է, քանի որ վիրահատական միջամտության շատերը դիմում են նաև քթի միջնապատի թեքությունը շտկելու նպատակով կամ այլ բժշկական ցուցումներով:

Panorama.am-ը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի վիրաբույժ Արթուր Խաչատրյանի հետ զրույցում փորձել է պարզել նաև Հայաստանում ամենապահանջված վիրահատական միջամտության մանրամասները: Ովքե՞ր են դիմում, ի՞նչ գանգատներով և ամենակարևորը` ի՞նչ արդյունք են նախըտրում ստանալ:

- Ե՞րբ է անհրաժեշտ քթի պլաստիկ վիրահատություն անել, ինչպե՞ս եք դա որոշում:

- Քթի պլաստիկ վիրահատության անհրաժեշտությունը որոշում է հենց ինքը՝ պացիենտը, երբ քթի էսթետիկան առաջացնում է մի շարք խոչընդոտներ, այդ թվում՝ նաև սոցիալական ադապտացիայի, սեփական տեսքի թերարժեքության հետ կապված։ Ոչ մի դեպքում չի կարելի պացիենտին համոզել, որ անհրաժեշտ է քթի պլաստիկ վիրահատություն իրականացնել, բացառությամբ այն դեպքերի, երբ արտաքին տեսքի անատոմիական առանձնահատկություններով պայմանավորված պացիենտն ունի ֆունկցիոնալ խնդիրներ, մասնավորապես՝ կապված շնչառության հետ:

Այն դեպքում, երբ պլաստիկ վիրահատության միակ ցուցումը  պացիենտի ցանկությունն է, և պացիենտի պատկերացրած նոր քթի ձևը ընդունելի է վիրահատող բժշկի համար,  բժիշկը վստահ է , որ ռինոպլաստիկայի միջոցով կկարողանա ստանալ այն քթի տեսքը, որը կգոհացնի պացիենտին, այդ դեպքում վիրահատության հետ կապված հակացուցումներ չկան:

Շատ հաճախ, առավելապես դեռահասային տարիքում, բուժառուները,  չպատկերացնելով արտաքին տեսքի փոփոխության հետ կապված բոլոր խնդիրները, ցանկանում են ինչ-որ բան փոխել իրենց դեմքի վրա, ինչը առաջացնում է տարատեսակ հոգեբանական խնդիրներ հետվիրահատական շրջանում, եթե նախքան վիրահատությունը թե բժշկի, թե պացիենտի կողմից հստակ չեն եղել պատկերացումները արտաքին քթի փոփոխության հետ կապված:

- Ձեզ դիմողները, իսկապես, ունե՞ն վիրահատության կարիք, կամ ինչպե՞ս եք վարվում, եթե մարդը տգեղ քիթ չունի, առողջական խնդիր չունի, բայց պնդում է, որ վիրահատեք իրեն: Փորձո՞ւմ եք համոզել՝ հանուն մի քիչ ավելի փոքր քթի այսպես ասած վիրահատական դանակի տակ չարժե ընկնել:

- Լինում են շատ դեպքեր, երբ դիմում են ռինոպլաստիկայի՝ ունենալով գեղեցիկ քիթ և չունենալով որևէ ֆունկցիոնալ խնդիր, նման դեպքերում մեծամասամբ ռինոպլաստիկային դիմելու պատճառը հոգեբանական է: Ոչ միայն սեփական, այլև համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ռինոպլաստիկայից հրաժարվելը բերում է ամենալավ արդյունքի, իսկ կատարելու դեպքում նման պացիենտները, ինչպես փորձն է ցույց է տալիս, որ միշտ դժգոհ են մնում, քանի որ վիրահատության դիմելու պատճառը հոգեբանական է:

- Լավ կամ վատ վիրահատված քիթ. որոշվում է միայն տեսքով, թե՞…:

- Լավ և վատ քիթը առաջին հերթին որոշում է պացիենտը: Քիթը վիրահատելուց հետո հաճախ են առաջանում այնպիսի կոնֆլիկտներ, երբ պացիենտին դուր է գալիս վիրահատված քիթը, սակայն շրջապատում լսելով տարբեր մեկնաբանություններ` նրա մոտ առաջանում են բարդույթներ, ինչը բերում է լուրջ սթրեսի: Էսթետիկայի մասին պատկերացումները տարբեր են մարդկանց մոտ, այդ թվում` բժիշկների: Այդ իսկ պատճառով  բնական է, որ հետվիրահատական շրջանում արտաքին տեսքի գնահատականի հետ կապված բուժառուն կարող է լսել տարատեսակ կարծիքներ, սակայն միանշանակ է այն փաստը, որ միակ մարդը, ում պետք է դուր գա հենց արդյունքը, դա առաջին հերթին պացիենտն է:

Ինչ վերաբերում է բժիշկներին, ապա նրանց համար լավ և վատ վիրահատված քիթը մասնագիտական հարթության հարց է: Անձամբ ես  գնահատական տալուց նախապատվությունը միշտ տալիս եմ քթի ֆունկցիոնալությանը, քանի որ անկախ նրանից, թե քիթը ինչքան գեղեցիկ է ստացվել, ամեն ինչ հավասարվում է զրոյի, եթե այդ քիթը չի շնչում:

Մեր հայկական մենթալիտետը հաշվի առնելով` նման խնդիրները շատ հաճախ են հանդիպում, քանի որ առօրյայում իմանալով, որ հարազատը կամ հարևանը քթի վիրահատություն է կատարել, բոլորը շտապում են սեփական մեկնաբանությունները արտահայտել արտաքին տեսքի ստացված արդյունքի հետ կապված՝ հաշվի չառնելով, որ բացասական որևէ մեկնաբանություն շատ վատ է անդրադառնում նոր վիրահատված պացիենտի հոգեբանության վրա:

- Ի՞նչ  հետազոտություններ են անցնում նախապես, որքա՞ն է տևում վիրահատությունը  և հետվիրահատական շրջանը:

- Քթի պլաստիկ վիրահատությունից առաջ ամենակարևորը ադեկվատ խորհրդատվությունն է, որի ժամանակ է որոշվում բժշկի և պացիենտի համագործակցության մակարդակը: Շատ հաճախ հենց խորհրդատվությունից հետո բժիշկը հասկանում է, որ տվյալ պացիենտի և իր նախասիրությունները, ինչպես նաև էսթետիկայի պատկերացումները բացարձակ տարբեր են։ Երբեմն նաև պարզ են դառնում շատ հոգեբանական ասպեկտներ, որոնք հանդիսանում են հակացուցում վիրահատական միջամտության:

Կարծում եմ՝ ամենաշատ ժամանակը հենց պետք է տրամադրել նախավիրահատական խորհրդատվություն իրականացնելուն, քանի որ դրանից է կախված վիրահատության և ընդհանրապես արտաքին տեսքի փոփոխության հետ կապված բոլոր մանրամասները, որի արդյունքում ձեռք է բերվում վստահություն դեպի բժիշկը: Շատ կարևոր պայման է նախավիրահատական արտաքին տեսքի մոդելավորումը՝ իհարկե խելամտության սահմաններում, որովհետև մեր երկրում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ուղղակի պացիենտին դեպի վիրահատություն գրավելու համար բժիշկների կողմից կատարվում են արտաքին արդյունքի ստացման անհավանական մոդելավորումներ, ինչը, իհարկե, հետագայում չի համապատասխանում իրականությանը և դառնում է լրացուցիչ սթրեսի առարկա:

Վիրահատությունից առաջ, ինչպես ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ, կատարվում է նախավիրահատական լաբորատոր հետազոտություններ՝ արյան ընդհանուր քննություն, արյան բիոքիմիա, մեզի անալիզ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, էլեկտրասրտագրություն և այլն: Մեր կլինիկայում նախավիրահատական պարտադիր հետազոտություն է 3D համակարգչային տոմոգրաֆիան, քանի որ այդ հետազոտության միջոցով է հնարավոր ունենալ լիարժեք պատկերացում քթի հարակից անատոմիական ստրուկտուրաների և   առկա որևէ պաթոլոգիայի մասին:

Բացի այդ՝ բարդ տեխնիկայով վիրահատություններ իրականացնելու ժամանակ անհրաժեշտ է լիարժեք չափումներ կատարել նախքան վիրահատական միջամտությունը: Ժամանակակից ռինոպլաստիկայի տևողությունը կախված է վիրահատական տեխնիկայի ընտրությունից: Այսօր կան բազմաթիվ տեխնիկաներ, որոնք լուծում են շատ խնդիրներ, ինչը չէին լուծում հին մեթոդով կատարվող վիրահատությունները: Բնականաբար, բոլոր տեխնիկաների ժամանակատարությունը տարբեր է:

Հետսովետական երկրներում, այդ թվում մեր երկրում, ցավոք, դեռ վիրահատում են այնպիսի տեխնիկայով, որը վաղուց կիրառությունից դուրս է եկել: Այդ վիրահատությունների երևի միակ առավելությունն այն է, որ կարճ են տևում: Նորմայում ռինոպլաստիկայի տևողությունը, խոսքը առաջնային ռինոպլաստիկայի մասին է, տատանվում է 3-4,5 ժամ: Իհարկե, ըստ իս, վիրահատության տևողությունը չպետք է հանդիսանա պատճառ միջամտությունը մինչև վերջ չանելու համար:

Ռինոպլաստիկան պետք է տևի այնքան ժամանակ, մինչև բժիշկը համոզված չլինի, որ արել է իր հնարավորության սահմանների առավելագույնը և պլանավորածը նոր տեսք ստանալու համար:
Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է ռեվիզիոն ռինոպլաստիկա (2-րդային, 3-րդային, 4-րդային), նման դեպքերում վիրահատության ընթացքը շատ ավելի երկար է տևում՝ հաշվի առնելով բարդությունը և այն հանգամանքը, որ նման դեպքերում մեծամասամբ վիրահատությունների իրականացման համար անհրաժեշտ է լինում դոնոր աճառային հյուսվածք, որը շատ հաճախ հանդիսանում է սեփական պացիենտի կողաճառը:

Այն դեպքերում, երբ իրականացվում է առաջնային ռինոպլաստիկա, սովորաբար հաջորդ օրը պացիենտը կարող է դուրս գրվել՝ իհարկե մնալով հսկողության տակ: Առաջնային ռինոպլաստիկայից հետո վերջնական էսթետիկ արդյունքը կարելի է գնահատել ոչ շուտ, քան մեկ տարի անց: Իհարկե, նախնական արդյունքը երևում է անմիջապես պլաստմասե ֆիքսատորը հանելուց հետո: Այն դեպքերում, երբ կատարվում է ռեվիզիոն ռինոպլաստիկա և օգտագործվում է պացիենտի սեփական կողաճառը, սովորաբար հիվանդը հիվանդանոցում անցկացնում է 2 օր:

- Ի՞նչ ռիսկեր, բարդություններ կարող են առաջանալ  հետվիրահատական շրջանում:

- Ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, ռինոպլաստիկայի ժամանակ ևս հնարավոր են բարդություններ, որոնք կարելի է բաժանել 2 խմբի՝ ներվիրահատական և հետվիրահատական: Ներվիրահատական բարդությունները նույնն են բոլոր վիրահատությունների ժամանակ՝ արյունահոսություն, անզգայացման հետ կապված խնդիրներ և այլն: Հետվիրահատական շրջանում առավել հաճախ հանդիպող և տարածված բարդությունը արտաքին տեսքի հետվիրահատական դեֆեկտների, անճշտությունների առաջացումն է, որը մեծ մասամբ կախված է մի շարք հանգամանքներից՝  վիրահատական տեխնիկայի սխալ ընտրությունից, բժշկի կողմից սեփական հնարավորությունների գերագնահատումից, հետվիրահատական տրավմա ստանալուց, բժշկի տված ցուցումներին չհետևելուց և այլն:

- Կցանկանայի անդրադառնայիք նաև վիրահատության համար թույլատրելի տարիքի հարցին: Վերջին տարիներին այս վիրահատությանը դիմում են նաև տղամարդիկ:

- Թույլատրելի տարիքի հարցը վիճահարույց է, բայց ունի գիտական ապացույցներ,։ Ընդունված է, որ քթի պլաստիկ վիրահատությունը կարելի է անել այն ժամանակ, երբ ավարտված է ոսկրային աճը: Աղջիկների մոտ ոսկրային աճը ավարտվում է սեռահասունացման տարիքից հետո, իսկ տղաների մոտ՝ մի փոքր ուշ՝ հիմնականում 16-18 տարեկանում:  Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում վիրահատություն իրականացնել ոսկրային աճի ավարտից հետո, որպեսզի չունենանք որևէ խնդիր: Օբյեկտիվորեն գնահատել ոսկրային աճի ավարտը հնարավոր է՝ կատարելով դաստակի ռենտգեն հետազոտություն, ինչին հաճախ վաղ տարիքում վիրահատության դիմելուց անում ենք:

Վերջին տարիներին նկատվում է նաև տենդենց արական սեռի ռինոպլաստիկա իրականացնելու, դա համարում եմ նորմալ, ավելին ասեմ, հաճախ փորձը ցույց է տալիս, որ առավելապես տղաների մոտ արտաքին տեսքով պայմանավորված վատ շնչառությունը հաճախակի հանդիպող պաթոլոգիա է, պատճառը երիտասարդ կամ դեռահասային տարիքում ստացած տրավմաներն են:

- Պլաստիկ վիրահատությունների, հատկապես քթի վիրահատության մասով բումը դեռ առկա՞ է, թե՞ մարել է։ Օրինակ՝ այժմ միտում չե՞ք նկատում ավելի բնական տեսքով ներկայանալու, այդ թվում՝ մեծ քթով:

- Իրականում Հայաստանում դեռևս չեմ նկատում բումը մարելու միտում, հակառակը՝ կարծում եմ, որ տարեցտարի քթի պլաստիկ վիրահատությունը մեր երկրում դառնալու է առավել պահանջված: Եվ իհարկե մեր երկրում չի կարող պակասել ռինոպլաստիկայի քանակը, քանի որ մեր գենետիկան դա թույլ չի տալիս:

- Տպավորություն է, թե արդեն խոշորացույցով է պետք գտնել քթի պլաստիկ վիրահատություն չարած մարդ, առնվազն ամեն  3-րդը դիմում է այդ վիրահատությանը, համատարած հայկական քթերից հրաժարվելը չի հանգեցնելու նրան, որ մի օր մենք ապրելու ենք նույնանման քթեր ունեցող մարդկանց հասարակությունում, թե կարևորը քիթը ուրիշի գործերի մեջ չխոթելն է:

- Իրականում ամբողջ աշխարհում  քթի պլաստիկ վիրահատությունների պարագայում միտումը գնում է դեպի բնական քթի տեսք ստանալը, ինչը, ցավոք, չի նկատվում Հայաստանում: Արհեստական քթի տեսք ստանալը ժամանակակից  էսթետիկ բժշկության մեջ համարվում է բարդություն, հակառակը՝ զարգացած երկրներում այժմ շատ տարածված է արհեստական տեսք ունեցող քթի կրկնակի վիրահատություն առավել բնական տեսք ստանալու համար, քանի որ արհեստականորեն նեղացրած, չափից շատ բարձրացրած, ֆունկցիոնալության վրա ուշադրություն չդարձրած քթերը հետվիրահատական շրջանում ունեն շնչառական խնդիրներ, իսկ խիստ արտահայտված շնչառական խնդիրների պարագայում կարող են առաջացնել նաև այլ օրգան համակարգերի խնդիրներ:

Սեփական պրակտիկան սկսել եմ ինքս ինձ խոստանալով, որ իմ ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում հրաժարվելու եմ արհեստական քթի տեսք ստանալուց, քանի որ համարում եմ՝ դա ոչ բժշկական մտածելակերպ է, որը բժիշկները կարող են իրենց թույլ տալ: Համոզված եմ, որ մոտ ապագայում մեր երկրում ևս ավելի արդի կդառնան բնական արդյունքով ռինոպլաստիկ միջամտությունները: Գրագետ կատարված ռինոպլաստիկայի պարագայում ոչ բժշկական աչքով չպետք է նկատվի վիրահատված քիթը, նման բնական արդյունք ստանալը ժամանակակից ռինոպլաստիկայի մեջ համարվում է իդեալական, սակայն բավական դժվար է նման արդյունքներ ստանալ:

Ես կարծում եմ, որ այն պարագայում, երբ արտաքին տեսքը խոչընդոտ է հանդիսանում մարդուն զբաղվելու որևէ գործունեությամբ կամ դառնում է կոմպլեքսի առարկա առօրյա կյանքում, ապա վիրահատության իրականացումը արդարացված է։ Մենք մեղավոր չենք, որ գենոֆենդով մեզ բաժին է հասել մեծ քիթ և մարդկային է այն փոխելու ցանկությունը: Բայց քթի պլաստիկ վիրահատությունը, ցավոք, չի լուծում քիթը ուրիշի գործերի մեջ չխոթելու հարցը (ժպտում է-խմբ):

- Այսպես խոսք կա չէ՞, որ «քիթը վիրահատում են, բնավորությունը կորում է», բժշկության հետ այս ասույթը կա՞պ ունի:

- Արտաքին տեսքի փոփոխության մեջ քթի վիրահատությունը հատուկ տեղ է զբաղեցնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդկանց մոտ քթի ձևը միշտ ուշադրության կենտրոնում է և անգամ փոքրիկ փոփոխությունները արտաքին տեսքի հետ կապված արտացոլվում են հայացքի, դեմքի ընդհանուր տեսքի և դիմագծերի վրա, ինչը բնական է, որ բերում է դիմագծերի փոփոխության: Հաշվի առնելով, որ քթի վիրահատության դեպքում նաև դիմագծերում են փոփոխություններ արվում, հետևաբար, ժողովրդական ասացվածքը ճիշտ է:

- Քթի վիրահատությունների համար գնային սանդղակը տարբեր է, ինչո՞վ են պայմանավորված այս տատանումները:

- Հայաստանում գնային սանդղակը շատ տարբեր է, հիմնականում սկսնակ բժիշկների մոտ նկատվում է տենդենց ցածր գնային սանդղակում աշխատելու, ինչը ևս համարում եմ նորմալ, քանի որ ինքս նման էտապով անցել եմ: Պացիենտ ձեռքբերելը շատ դժվար է: Ըստ ինձ՝ տարբեր գնային կատեգորիաները հիմնականում պայմանավորված են լինում բժշկի սեփական գործի գնահատմամբ, առավել մանրամասն աշխատանքով, տարբեր տեխնիկայի տիրապետմամբ, կլինիկական դեպքի բարդությամբ և մի շարք այլ հարցերով: Գնային սանդղակը մեր կլինիկայում սկսվում է 350 հազար դրամից և կարող է արժենալ ընդհուպ 1,5 մլն դրամ՝ կախված կլինիկական դեպքից:

- Մի հարց էլ, մեծ քիթը գենետիկորեն կարո՞ղ է փոխանցվել, այսինքն՝ անգամ եթե դու վիրահատվես, միևնույն է, երեխաներդ քո քթից են ունենալու, հետևաբար՝ պլաստիկ վիրաբույժները միշտ գործ կունենան:

- Ինչքան էլ վիրաբույժը լինի պրոֆեսիոնալ, գենետիկան փոխել հնարավոր չէ: Բայց ես վստահեցնում եմ, որ ցանկացած մարդ գեղեցիկ է իրեն բնորոշ առանձնահատկություններով և յուրօրինակությամբ: Հավատացնում եմ, որ Ֆրունզիկ Մկրտչյանը ռինոպլաստիկա արած լիներ՝ չէր լինի այդքան սիրված և ճանաչված:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}