Լիտվայի ՊՆ-ն մինչև տարեվերջ Կիևի պատվերով կվերանորոգի 12 ինքնագնաց հաուբից
Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի պատվերով մինչև 2022 թվականի վերջ կվերանորոգի 12 Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբից: «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին ասվում է գերատեսչության կայքում։
Հրատարակությունը նշում է, որ Լիտվան Ուկրաինային տրամադրում է «հնարավոր աջակցությունը»։
«Մենք վերանորոգում և վերադառնում ենք սպասարկելու մարտական գործողությունների ժամանակ խոցված հաուբիցները։ Այս տարի նախատեսվում է վերանորոգել այդ տեխնիկայի 12 միավոր»,-կայքում մեջբերվել է ռազմական գերատեսչության ղեկավար Արվիդաս Անուսաուսկասի խոսքերը։
Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ այս շաբաթ Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցվել երկու վերանորոգված հաուբից։
Հարակից հրապարակումներ`
- Լիտվայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ռուսների մուտքը ԵՄ պետք է արգելվի
- WSJ. Լիտվայում ռուսական գնացքներն ուղեկցում են ուղղաթիռներով