«Հրապարակ». «Ձեր դեբիլներին հարցրեք, այն դեգեներատներին, որոնք ընդունում են այդ որոշումները»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը չի մեկնաբանում իրեն անցանկալի անձ ճանաչելու մասին տեղեկությունը։ «Հրապարակի» հարցին, թե որն է, իր կարծիքով, պատճառը, որ Զատուլինին, Մարգարիտա Սիմոնյանին, իրեն արգելում են մտնել Հայաստան, նա պատասխանեց. «Ձեր դեբիլներին հարցրեք, այն դեգեներատներին, որոնք ընդունում են այդ որոշումները, ինչո՞ւ եք մեզ հարցնում»։ Ասաց, որ եթե ինքը երեկ եկած լիներ Հայաստան՝ Լազարևյան ակումբի նիստին մասնակցելու, գուցեև պարզեր, թե պաշտոնական բացատրությունը որն է։ Բայց Զատուլինին չեն թողել երկիր, նա չվերթը չեղարկել է, և ակումբի ռուսաստանյան անդամները «Զումի» միջոցով` հեռահար են մասնակցել ակումբի նիստին։ Հարցին՝ իսկ ինչպե՞ս իմացավ, որ ինքն այլևս «պերսոնա նոն գրատա» է Հայաստանում, ինչ-որ բացատրություն ունի՞, քաղաքագետը պատասխանեց․
«Ինձ ոչ ոք ոչինչ չի բացատրել։ Պարզապես հայկական տելեգրամ կանալներում է եղել այդ լուրը, ինձ մարդիկ ուղարկեցին։ Իսագուլյանն ակումբի նիստի ժամանակ այդ թեմայով խոսեց, մյուսները։ Ես չունեմ հստակ տեղեկություններ։ Գիտեմ, որ ՌԴ ԱԳՆ-ն է դիմել սահմանապահներին, մյուս ծառայություններին, նրանք էլ չունեն ինֆորմացիա: ՌԴ ԱԳՆ-ի գրավոր հարցմանն էլ պատասխանել են. «Առանց մեկնաբանության»։ Ես հստակ չգիտեմ նույնիսկ՝ ես այդ ցուցակո՞ւմ եմ, թե՞ ոչ, բայց շատերը, ովքեր փորձել են պարզել, ասում են, որ՝ այո»։
Հիշեցնենք. նախօրեին հայտնի դարձավ, որ արգելվել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիա հոլդինգի և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, գուցե՝ նաև նրա ամուսնու` Տիգրան Քեոսայանի մուտքը Հայաստան։ Նրանք, ինչպեսև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, հայտնվել են Հայաստանում անցանկալի անձանց «սև ցուցակում»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հայաստանում 1200 Մվտ-անոց ատոմային բլոկ կառուցելու մասին խոսելը տգիտություն է. փորձագետ
- «Ժողովուրդ». Ինչու «Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրները բանակում չեն ծառայել
- «Հրապարակ». Ադրբեջանը բոլորովին հակված չէ ինչ-որ բան ստորագրելու. Ինչ է սպասվում Սոչիի հանդիպմանը
- «Փաստ». Փաշինյանը որոշակի տարաձայնություններ ունի արևմտյան ֆինանսավորում ունեցող հայաստանյան ՀԿ-երի սեկտորի ներկայացուցիչների հետ
- «Ժողովուրդ». Արցախի ԱԺ նիստից հետո կոշտ հայտարարություն է տարածվելու և Հայաստանի իշխանություններին հստակ մեսսիջ է ուղղվելու
- «Հրապարակ». Հայկ Գրիգորյանը չի քննադատել Նիկոլ Փաշինյանին և արժանացել է երկրորդ անգամ պաշտոն ստանալու պատվին
- «Փաստ». Արցախում առաջիկայում սպասվող ներքաղաքական փոփոխություններում Բակո Սահակյանն ակտիվ ներգրավվածություն ունի
- «Ժողովուրդ». Ինչու են ՔՊ-ական երեք պատգամավորների թիկնապահներ տրամադրվել
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր և թիմակիցների կողմից փչված փուչիկը «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա