Մեծ Բրիտանիան հերքում է իր մասնակցությունը «Հյուսիսային հոսքի»-ի պայթյուններին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է ընդունել երկրի ռազմածովային ուժերի ստորաբաժանումների ներգրավվածությունը սեպտեմբերին «Հյուսիսային հոսքի» վրա կատարված պայթյուններին, Սևծովյան նավատորմի նավերի և շաբաթ օրը Սևաստոպոլում քաղաքացիական նավերի վրա իրականացված հարձակումներին: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Շաբաթ վաղ առավոտյան ուկրաինական զինուժը հարձակում է իրականացրել Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա, որոնք գտնվում էին Սևաստոպոլի բազայի արտաքին և ներքին կառամատույցներում։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակմանը մասնակցել են ինը անօդաչու թռչող սարքեր և յոթ ինքնակառավարվող ծովային անօդաչու սարքեր։ Բոլոր թիրախները ոչնչացվել են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ Սևծովյան նավատորմի հարձակման ենթարկված նավերը ներգրավված են «հացահատիկային միջանցքի» անվտանգության ապահովման գործում՝ որպես ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանք արտահանելու միջազգային նախաձեռնության մաս։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն բրիտանական նավատորմին մեղադրել է «Հյուսիսային հոսքը» պայթեցնելու մեջ
- Մեծ Բրիտանիայի տնտեսությունը մտել է ռեցեսիայի փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան