Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում Իրանից զենք մատակարարելու դեմ պայքարի որևէ միջոց
Միացյալ Նահանգների վարչակազմը կօգտագործի բոլոր գործիքները, չի բացառում ոչ մի միջոց այքարի ոչ մի միջոց Իրանի կողմից արտասահման զենքի մատակարարման դեմ պայքարի հարցում։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մամուլի համար տված հերթական ճեպազրույցում Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայզին հարցրել են, թե կոնկրետ ինչպես է Միացյալ Նահանգները մտադիր հակազդել Իրանի կողմից Ռուսաստանին զենքի ենթադրյալ փոխանցումներին, ինչի մասին հինգշաբթի ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք ունենք գործիքներ, որոնք դուրս են գալիս պատժամիջոցներից և այլ տնտեսական միջոցներից, մենք պատրաստվում ենք անել այն, ինչ ի վերջո բխում է մեր շահերից՝ հակազդելու և կանխելու Իրանից այդ տեխնոլոգիաների հոսքը աշխարհի երկրներ և կազմակերպություններ: Իհարկե, մենք չենք պատրաստվում այդ միջոցների մասին նախօրոք հայտնել: Բայց ինչպես արդեն ցույց ենք տվել, երբ խոսքը վերաբերում է Իրանի չարամիտ գործողություններին հակազդելուն՝ ահաբեկչական կազմակերպություններին նար աջակցությունը, բալիստիկ հրթիռների ծրագիրը, միջուկային ծրագրին՝ օգտագործելու ենք բոլոր գործիքները, մենք ոչինչ աննկատ չենք թողնելու: Եվ ի վերջո, մենք կանենք հնարավոր ամեն ինչ այս չարամիտ գործողությունից բխող վտանգը կանխելու համար»,-ասել է դիվանագետը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան
- Մենք՝ իրանցիներս, ավելի շատ գործի մարդ ենք. Վարամին՝ սահմանների խախտման դեպքում Իրանի հնարավոր արձագանքի մասին
- ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ՝ Ռուսաստանին ռազմական աջակցության համար