Փելոսիի ամուսինը մուրճով հարձակումից հետո վիրահատվել է
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլ Փելոսին վիրահատությունից հետո ապաքինվում է։ Այս մասին գրում է BBC-ն ու հիշեցնում, որ Փելոսին Ֆրանցիսկոյի տանը գտնվելու ընթացքում մուրճով հարձակման է ենթարկվել։
Հարվածի հետևանքով բարձրաստիճան պաշտոնյայի 82-ամյա ամուսինը ստացել է գանգուղեղի կոտրվածք, ձեռքի վնասվածքներ։ Ըստ բժիշկների, ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի:
Նոյեմբերի 8-ին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին նման հարձակումը մտավախություն է առաջացրել քաղաքական բռնությունների վերաբերյալ: Ըստ աղբյուրի, կասկածյալը՝ 42-ամյա Դեյվիդ Դեպապը, պահանջել է տեսակցություն տիկին Փելոսիի հետ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապրտել է հարձակումը։
«Բավական է, բավական է: Յուրաքանչյուր բարեխիղճ մարդ պետք է հստակ և միանշանակ ոտքի կանգնի քաղաքականության մեջ տիրող բռնությունների դեմ՝ անկախ այն բանից, թե ինչպիսին են ձեր քաղաքական հայացքները»,-ասել է նա Ֆիլադելֆիայում ելույթի ժամանակ։
Հարձակումից ժամեր անց ԱՄՆ կառավարությունը ողջ երկրի իրավապահ մարմիններին նախազգուշացրել է թեկնածուների դեմ ընտանեկան բռնությունների «ուժեղ սպառնալիքի» մասին:
Ոստիկանությունը պարոն Փելոսիի վրա հարձակումը որակել է սպանության փորձ։ Իրավապահ այս մարմնից հայտն ել են՝ շարժառիթը դեռ լիովին պարզված չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին