Հազարավոր բրիտանացիներ ամաչում են աշխատանքի գնալ, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ օճառ և դեզոդորանտ գնել. Sky News
Հազարավոր բրիտանացիներ ամաչում են գնալ աշխատավայր, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ օճառ ու դեզոդորանտ գնել։ Նրանք անձնական հիգիենայի միջոցներ չեն գնում, քանի որ դժվարությամբ են կարողանում կատարել մյուս ծախսերը։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով Hygiene Bank-ի ուսումնասիրության արդյունքները։
Հաշվետվության մեջ նշվում է, որ 3.2 մլն բրիտանացի այս առումով ապրում է աղքատության պայմաններում։ Գնաճով պայմանավորված ճգնաժամի պայմաններում նրանք ստիպված են անցնել տնտեսման ու խնայողությունների ռեժիմի։
Ըստ վկայակոչվող ուսումնասիրության, առավել հաճախ քաղաքացիները մնում են առանց սափրվելու միջոցների, դեզոդորանտների, լվացքի փոշու և այլ մաքրող միջոցների։
Հարցվածների մեկ քառորդն ասել է, որ մնացել է առանց զուգարանի թղթի կամ օճառի, իսկ կանանց 30%-ը չի գնել անձնական հիգիենայի ապրանքներ։
Որոշ հարցվածներ նշել են, որ մազերը լվանում են շաբաթը մեկ անգամ, մինչդեռ նախկինում դա անում էին երկու օրը մեկ։ Բացի այդ, որոշ անգլիացիներ հրաժարվել են ցնցուղի գելից՝ օգտագործելով շամպույնի փրփուրը։
Ֆինանսական միջոցները հիմնականում ուղղվում են կոմունալ ծառայությունների և մթերքի վճարման համար: Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 2200 մարդ։
Ավելի վաղ՝ օգոստոսի վերջին, Evening Standard-ի բրիտանացիներին խորհուրդ էր տվել ջուրը խնայելու համար ափսեները լվանալ ոչ հոսող ջրի տակ, լողանալ ցնցուղի տակ, ոչ թե վաննայում պառկել, հորդորել էին փակել դռների, պատուհանների մոտ առկա ճեղքերը, ինչպես նաև տեղադրել արևային մարտկոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Գնաճը ստիպում է եվրոպացիներին նույնիսկ ժամկետանց սնունդ գնել
- Գերմանացիներին խորհուրդ են տվել ավելի քիչ լոգանք ընդունել՝ էներգիա խնայելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա