67 աշխատող ու 769 կենդանի. Այն, ինչ մնացել է կենդանաբանական այգում
Կենդանաբանական այգում 2021-ի ընթացքում անկել է 31 տեսակ 81 կենդանի։ Նման տվյալներ է հրապարակել Վիճակագրական կոմիտեն։
Պետական կենդանաբանական այգում 2021թ. տարեվերջի դրությամբ առկա է եղել 143 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 769:
Բացի երկկենցաղից՝ կոկորդիլոսից, սատկել են նաև հինգ տեսակի վեց սողուն, 11 տեսակի 25 կաթնասուն, որից 19-ը սմբակարավորներ, 3 գիշատիչ, 2 պրիմատ։ Այսօր կենդանաբանական այգին որևէ երկկենցաղ կենդանի չունի։
Ընդհանուր առմամբ, անցած մեկ տարվա ընթացքում այգում անկել է 81 կենդանի, որից 20 ձուկ, 27 թռչուն։ Միաժամանակ մեկ տարվա ընթացքում այգին ձեռք է բերել ընդամնեը 8 կենդանի։
Ի դեպ, դեռ այս տարվա գարնանաը Panorama.am-ը գրավոր հարցում է ուղղել այգուն՝ խնդրելով տրամդրել տվյալներ, թե ապրիլ ամսի դրությամբ այգում քանի՞ կենդանի կա։ Այգուց հայտնեցին, տվյալներ չունեն ձեռքի տակ, մինչ այսօր գույքագրում են իրականացնում։ Կարելի է ենթադրել, որ կենդանիների անկման դեպքերը շարունակվում են։
Կոմիտեի էջում հրապարակված այս աղյուսակից պարզ է դառնում, որ բոլոր տեսակի կենդանիները վերջին տարվա ընթացքում նվազել են։
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգում յագուար է սատկել. Տնօրեն
- Կենդանաբանական այգու հորդորը. Ցույց մի արեք, կենդանիները տուժում են
- Կենդանաբանական այգու կենդանիները տևական ժամանակ չեն կերակրվել․ այգու կենդանաբույծը նոր մանրամասներ է հայտնում
- Կենդանաբանական այգում սատկել է բեզոարյան այծերից մեկը