ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ Սոչիի հանդիպումը թույլ կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ
Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիի եռակողմ գագաթնաժողովը, որը տեղի կունենա hոկտեմբերի 31-ին, հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Դեռ շատ խնդիրներ կան: Կարծում եմ՝ դրանք բոլորը կքննարկվեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը: Հուսով ենք, որ այն ինչ-որ կերպ առաջընթաց կգրանցի մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է նա:
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին՝ Ռուդենկոն նշել է, որ «այս կյանքում ամեն ինչ կարող է լինել»։ «Եվ քանի որ (Հայաստանի) ղեկավարն ասել է, ուրեմն, հավանաբար, ինչ-որ հիմքեր ուներ այդպես ասելու համար»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ վաղը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Սոչիում նախ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կմեկնի Սոչի Պուտինի ու Ալիևի հետ հանդիպման
- Զատուլինը երկու տարբերակ է նշել, թե ինչ կասի իր մասին Փաշինյանը Սոչիում
- Կրեմլ. Մոսկվայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին եռակողմ բանակցություններ կկայանան Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև
- Փաշինյան. Հույս ունենք, որ Ռուսաստանը կսատարի իր առաջարկությունները
- Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր պետք է․ Պուտին
- Կրեմլը հայտնել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան