Ստեփանակերտում կայացած հանրահավաքին շուրջ 40 000 քաղաքացի է մասնակցել. Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք: ԱՀ Ազգային ժողովից նշում են, որ Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքում, ի թիվս այլ ելույթների, ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ Վերածննդի հրապարակում էին, ֆեյսբուքյան էջում գրել ու լուսանկարներ հրապարակել.
«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում…»։
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է.
«Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահավաք էր կազմակերպել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ:
Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացիները (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը) և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:
Մենք ենք մեր հայրենիքի տերը և շարունակում ենք պայքարը հանուն մեր իրավունքների ու ազատությունների»:
Լուսանկարները՝ «Ֆոտոլուրից»
Հարակից հրապարակումներ`
- Փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ և այս ամենին տալ «քաղաքակիրթ» ձևակերպումներ. Արցախի թեմի առաջնորդ
- Մենք չենք համարում, որ խնդիրը լուծված է, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը. Գեղամ Ստեփանյան
- Արցախցիները Վերածննդի հրապարակում են՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու վճռականությամբ
- Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը
- Լիահույս ենք՝ հոկտեմբերի 31-ին եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի արցախյան հիմնախնդրի գոյությունն անտեսող փաստաթուղթ. Արցախի ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը