Պատռման և շպրտման է ենթակա ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը ներառած կլինի Ադրբեջանի կազմում. Արթուր Մոսիյան
«Արցախահայությունը պատրաստ է տեր կանգնելու ազատ, անկախ ապրելու իր իրավունքին, ինչպես շուրջ երեք տասնամյակ առաջ արցախյան ազատագրական շարժման օրերին էր»,-Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:
Նա նկատեց, որ փոխվում են ժամանակները, աշխարհակարգերը, բայց անփոփոխ է մնում արցախցու կամքն ու վճռականությունը՝ տեր կանգնելու իր իրավունքներին, պատմությանը, եկեղեցիներին, հազարավոր հերոսների արյունով սրբագործված հողին ու հայրենիքին:
Ընդգծելով, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հնարապետությունը կանգնած է նոր իրողությունների և մարտահրավերների առաջ, երբ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, թե Արցախի հարց այլևս չկա՝ Մոսիյանն ասաց. «Միջազգային տարբեր դերակատարների կողմից շրջանառվում են տարբեր փաստաթղթեր, տարբերակներ, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան միջազգային իրավունքի համամարդկային նորմերը, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը»:
Նա հիշեցրեց, որ նման փաստաթղթերից մեկը ՀՀ ԱԺ-ում պատռել է իրենց գործընկեր Գեղամ Մանուկյանը:
«Այո, մենք փաստում ենք, որ անընդունելի, պատռման և շպրտման է ենթակա ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը ներառած կլինի Ադրբեջանի կազմում, ում կողմից էլ այն ներկայացրած կլինի, որովհետև այն պարունակում է 21-րդ դարում նոր ցեղասպանության կամ Արցախի հայաթափման վտանգ»,-հայտարարեց Արթուր Մոսիյանը և հավելեց. «Դրա համար պետք է պայքարել՝ համախմբվելով, մեկ բռունցք դառնալով և տեր կանգնել արցախցու իրավունքներին, որը երկարատև պայքարի ճանապարհ է:
Հայ ժողովրդից առավել ոչ մեկը չգիտի խաղաղության գինը, բայց իրական խաղաղության հասնելու համար, պետք է հրաժարվել խաղաղության պատրանքից, պետք է ձերբազատվել թույլի, անճարակի, արհեստականորեն սերմանվող կոմպլեքսներից ու դրանք տարածող մարդկանցից: Հաջողության կարող ենք հասնել միան մեր իրավունքների համար աննահանջ պայքարող համահայկական ներուժով և Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում կայացած հանրահավաքին շուրջ 40 000 քաղաքացի է մասնակցել. Արցախի ԱԺ
- Մենք մերժելու ենք ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան
- Փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ և այս ամենին տալ «քաղաքակիրթ» ձևակերպումներ. Արցախի թեմի առաջնորդ
- Եթե բանակցել, ապա միայն մի հիմքով. Մետաքսե Հակոբյան
- Մենք չենք համարում, որ խնդիրը լուծված է, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը. Գեղամ Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան