Փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ և այս ամենին տալ «քաղաքակիրթ» ձևակերպումներ. Արցախի թեմի առաջնորդ
«Մենք շատ մեծ գին ենք վճարել՝ որպեսզի կարողանանք ապրել ազատ, անկախ և ինքնորոշված Արցախում»,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքին ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Ըստ Արցախի թեմի առաջնորդի, այսօրվա մեր խորհրդանշական հանդիպումը վառ ապացույցն է այն իրողության, որ Արցախյան շարժումն ավարտված չէ և շարունակվում է նոր շեշտադրմամբ, որովհետև մենք ապրող ազգ ենք հակառակ տեսանելի ու անտեսանելի թշնամիներին, Արցախը պետք է ապրի ու զորանա։
«1988-ի «այո»-ն մնում է այժմեական և ավելի զորեղ։ Որպեսզի այն դառնա համախմբող ողջ հայության համար, պետք է դառնա հոգուց բխող ճիչ, շատերին հանի անտարբերությունից ու ճշմարտից ճանապահից շեղվածներին հետ դարձնի»,- նշեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Արցախի թեմի առաջնորդն ասաց, որ մեր ազգը կանգնած է այնպիսի դժվարին փորձության առաջ, երբ դրված է մեր լինել-չլինելու, ազգային արժանապատվության և կորստի հարցը. «Մենք կյանքի ու մահվան պայքարի մեջ ենք և մեր ապրելու իրավունքը փորձում են որոշել առանց մեզ, չար ուժերը փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ և այս ամենին տալ «քաղաքակիրթ» ձևակերպումներ, բայց մենք գիտենք, որ Արցախի հարցը սովորական հարց չէ, այն չարի ու բարու, լույսի ու խավարի, քոչվորների ու տեղաբնիկների հարց է, որն ուզում են լուծել առանց մեզ։
Այսօր Արցախի հարցի լուծման մեկ տարբերակ կա՝ ազատ ու ինքնորոշված Արցախ։ Ահա այդ համոզումով ենք, որ մենք 30 և ավելի տարիներ ասում ենք՝ «այո» ինքնորշմանը։ Այսօր Արցախի կողքին լինել նշանակում է լինել արդարության և քաղաքակրթության կողքին։ Սա է բանալին Արցախի հարցի լուծման՝ կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայ առաքելական եկեղեցին կանգնած է արցախահայության կողքին»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե բանակցել, ապա միայն մի հիմքով. Մետաքսե Հակոբյան
- Մենք չենք համարում, որ խնդիրը լուծված է, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը. Գեղամ Ստեփանյան
- Արցախցիները Վերածննդի հրապարակում են՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու վճռականությամբ
- Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը
- Լիահույս ենք՝ հոկտեմբերի 31-ին եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի արցախյան հիմնախնդրի գոյությունն անտեսող փաստաթուղթ. Արցախի ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան