Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը մասնակցել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ հոկտեմբերի 30-ին մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք: ԱՀ Ազգային ժողովից նշում են, որ Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքում, ի թիվս այլ ելույթների, ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում կայացած հանրահավաքին շուրջ 40 000 քաղաքացի է մասնակցել. Արցախի ԱԺ
- Մենք մերժելու ենք ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան
- Փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ և այս ամենին տալ «քաղաքակիրթ» ձևակերպումներ. Արցախի թեմի առաջնորդ
- Մենք չենք համարում, որ խնդիրը լուծված է, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը. Գեղամ Ստեփանյան
- Արցախցիները Վերածննդի հրապարակում են՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու վճռականությամբ
- Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը
- Լիահույս ենք՝ հոկտեմբերի 31-ին եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի արցախյան հիմնախնդրի գոյությունն անտեսող փաստաթուղթ. Արցախի ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան