Քաղաքական 10:21 30/10/2022 Հայաստան

Կա ավելի վտանգավոր բան, քան՝ թուրքական սպառնալիքը. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Պուտինի հնչեցրած ձևակերպումներից հետո մենք թևակոխել ենք նոր փուլ։ Միակ բանը, որ չի կարելի անել, հիստերիան է՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, անձնական և ազգային։Հակառակը, պետք է առավելագույնսսառնասիրտ հասկանալ նոր իրողությունը.

1. Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա։ Պուտինի խոսքը ոչ այնքան Արցախին էր վերաբերում, որքան՝ Հայաստանին։

2. Նիկոլը ամեն ինչ շատ լավպատկերացնում է, ու եթերից չէ, որ իմանում է ծայրահեղ ռիսկերի մասին։ Իշխանության95 տոկոսը իրավիճակը չի պատկերացնում, բայց դա չի փոխելու պատմության ընթացքը՝ թե ինչ կարող է լինել պետության հետ, ու նաև՝ իրենց։ Նիկոլը երբեք նրանց ճիշտը չի ասի։

3. Ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի հասկանում իրավիճակը։ Դա նորմալ է.ուկրաինացի ժողովուրդն էլ մինչև փետրվարի 23-ը չէրհասկանում, ավելին՝ չէրլսումբացտեքստերովասվածը։  Սովորաբարժողովուրդներըչենհասկանումիրավիճակըմինչևփաստըչկատարվի։ Դահետո 10միլիոնից ավել մարդ կարտագաղթի, կքանդվեն հազարավոր բնակավայրեր, շքեղ քաղաքները, ընտանիքները, ճակատագրերը։

4. Ակտիվ ընդդիմադիրների մի զգալի մասը նույնպես չի հասկանում իրավիճակի ողջ խորությունը։ Ու հենց այդ պատճառովէ,որ կամ արտասանում են «դեմ ենք  վաշինգտոնյան պայմանագրին, կողմ՝ ռուսականին», շուտասելուկը, կամ՝ «ոչ մի ճանապարհ չպետք է տալ» և այլն։ Խաղաղության պայմանագիրը պոնչիկանոցի պոնչիկ չէ, որ «ընտրես ջեմովը, մերժես՝ կրեմովը»։ Ավելի լուրջ է պետք լինել։

Ժամացույցը միացված է

Ամենավտանգավոր խնդիրը այսօրվա իշխանության կառուցվածքն է։ ՄեԿ հոգին ունի հնարավորություն՝ որոշելու ողջ պետության, միլիոնավոր մարդկանց և գալիք սերունդների ճակատագիրը։ Սրանի´ց է պետք վախենալ, և ոչ թե՝ հնարավոր պայմանագրից։Սա ավելի վտանգավոր է, քան թուրքական սպառնալիքը, հատկապես որ որևէ մեկը չունի պատկերացում, թե ինչ է ծրագրում նա իրականում։

Ըստ այդմ, ՄԵԿ հոգին կարող է ստորագրել «վաշինգտոնյան տարբերակը», կարող է ստորագրել ռուսականը, որը ոչ ոք չգիտի, թե ինչ է, կարող է չստորագրել ոչ մեկը։ Առաջին դեպքում մենք ոչ միայն կորցնելու ենք Արցախը, այլև թուրքական ներխուժումը Հայաստան ամիսների խնդիր է լինելու։ Բոլորին «ֆռցնելու» և ոչինչ չստորագրելուդեպքում մենք մնում ենք օդում կախված պետություն, որը ոչ միայն չի ստանալու որևէ միջազգային աջակցություն, այլև ընկալվելու է որպես պատերազմ հրահրող, ապակառուցողական կողմ։ Չարյաց փոքրագույնը, թերևս, ռուսական տարբերակի շուրջ գրագետ բանակցելն է և իրական հողի վրա իրական երաշխիքներ պահանջելը։

Բայց եթե այդ մեկ հոգին իր մեջ արդեն կայացրած որոշում ունի, ապա կարող է վիժեցնել մյուս բոլոր պոզիտիվ հնարավորությունները։ Մենք արդեն իսկ թույլ ենք տվել, որ ՄԵԿ հոգին հարյուր անգամ հայտարարի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է2007-ից, ինչը սեփական անձը փրկելու համար նախատեսված ծայրահեղ սուտ է, և այդ ստով ահռելի վնաս է հասցվել պետությանը։ Թույլ ենք տվել, որ պրահաներում ու բրյուսելներում ընդունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է. սա մեծապես դժվարացրել է թե´Սոչիի, թե´ հետագա բանակցությունների մեր դիրքերը. Ալիևն ամեն անգամ ցիտելու է ՄԵԿ հոգուն։

ՄեԿ հոգու այլընտրանքը

Իրավիճակը կլիներ նվազ վտանգավոր և ավելի կանխատեսելի, եթե ձևավորված լիներ ՄԵԿ հոգու այլընտրանքը։ Եթե հնարավոր լիներ հասարակությանը և միջնորդներին ներկայացնել, թե որն է ՄԵՐ՝ մյուսներիս տեսակետը, մեր դիրքորոշումը։ Եթե իշխանության լինենք ՄԵՆՔ, ո՞ր հարցը ինչպես ենք պատկերացնում, ինչպե՞ս ենք բանակցելու, ինչպե՞ս ենք պատկերացնում խաղաղության հաստատումը և Հարավային Կովկասի ճարտարապետությունը՝ ընդհանրապես։ Սա´ է, որ այս պահին չունենք, սրա պատճառով է, որ Նիկոլը իշխանության է, սրա պատճառով է, որ հասարակությունը չի հասկանում, թե ո´ր տաբերակը ուր է տանում, և ինչ պետք է անել՝ Ուկրաինայի ու Դամասկոսի չվերածվելու համար։

Չկա միասնական տեսակետ, չկա միասնական բովանդակություն, չկա միասնական տեսլական. նման պայմաններում ուզում եք ժողովրդական համախմբու՞մ։ Ինչի՞ շուրջ, եթե մարդիկ չեն  հասկանում, թե ի´նչ եք ասում։ Նույնիսկ նույն խմբակցության պատգամավորները նույն առանցքային հարցի վերաբերյալ լրիվ տարբեր բաներ են ասում։ Սա լուրջ չէ։

Լրջությունը գործ է, որը պետք է արվի

1. Օրվա հրամայական է ընդդիմադիր նոր ձևաչափի ստեղծումը։
2. Օրվա հրամայական է տեղեկատվական միասնական կենտրոնի ստեղծումը։ Այս երկու կետերը կտրուկ կլրջացնեն ՄԵԿ հոգու այլընտրանքի գաղափարը, դրան կհաղորդեն երևացող ուրվագծեր։
3. Չխեղդվելու համար վաշիգտոնյան և ռուսական տարբերակների միջև և խուսափելու համար աղետից՝ մեզ պետք է ունենալ խաղաղության պայմանագրի, դելիմիտացիայի, Արցախի ճակատագրի, կոմունիկացիաների բացման, անվտանգության երաշխիքների՝ մեր կողմից մշակված սկզբունքները, բայց ոչ թե անցյալ կյանքի, այլ՝ այսօրվա իրականությունը հաշվի առնող։ Լինենք լուրջ, և մեզ լուրջ կվերաբերվեն։ Դատարկախոսների կաստաները այլևս չպետք է անելիք ունենան։
4. Ամենահրատապը, հարցերի հարցը մնում է՝ ՄԵԿ հոգուն չլիազորել 3մլն հայության և ողջ
ի´ր համար, եթե նույնիսկ նա այս պահին չի հասկանում»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}