Արցախցիները Վերածննդի հրապարակում են՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու վճռականությամբ
Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում մեկնարկել է հանրահավաք:
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ընունվեց հայտարարություն, որից հետո պատգամավորները դուրս եկան Վերածննդի հրապարակ ու միացան հանրահավաքին ներկա արցախցիներին։
Հանրահավաքին՝ ժողովրդի հետ ելույթներին հետևում են նաև Արցախի ներկա և նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։
«Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև:
«Նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Բոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու...»,- նշված էր օրեր առաջ Արցախի Աժ տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկրաները՝ «Արցախպրես»-ից և համացանցից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան