Արևմուտքը ցանկանում է ստիպել Թուրքիային միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Ալեքսեյ Երխով
Արևմուտքը, օգտագործելով ցանկացած միջոց, այդ թվում՝ կոշտ շանտաժը, փորձում է ստիպել Թուրքիային միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Որքան ես հասկանում եմ, այդ պահանջներն արդեն առաջադրվել են նրանց կողմից, ովքեր առանց վարանելու որևէ միջոցի առաջ, այդ թվում՝ կոշտ շանտաժով, փորձում են ստիպել Թուրքիային միանալ մեր դեմ կիրառված պատժամիջոցներին։ Հենց այսպես կարող եմ մեկնաբանել նամակները և հեռախոսազանգեր, որոնք ստանում են թուրքական բիզնեսներն ու ասոցիացիաները արևմտյան գործընկերներից: Ռուսաստանը հավանություն չի տալիս նման գործողություններին, ոչ ոքի դուր չի գալիս նման մեթոդները: Բայց, իհարկե, որոշումը մերը չէ, այն կկայացնի Թուրքիան, նրա կառավարությունը, գործարարները և ժողովուրդը»,-ասել է դեսպանը թուրքական «Dünya» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի վերաբերմունքը, եթե Թուրքիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հնարավոր պահանջներին ենթարկվելով, հակառուսական պատժամիջոցներին միանա։
Արևմուտքը ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան «օգուտներ է քաղում» ՌԴ-ի դեմ իրականացվող պատժամիջոցներից
- ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ՝ Ռուսաստանին ռազմական աջակցության համար
- Եվրահանձնակատարը կոչ է անում Թուրքիային դադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները