Առաջին անգամ կանցկացվի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ
«Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որի հիմքում հայ պոեզիայի վերածնունդն է, վերհանումն է, վերաբերմունքն է հասարակության, երաժիշտների դեպի մեր լեզուն»,-ասուլիսում ասաց Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանը։
Նրա խոսքով, սա այն է, ինչ մեր ժամանակներում այս պահին ամենագլխավորներից մեկն է մեր կայացման, ամրացման համար։
«Ինձ համար անակնկալ էր այս մրցույթը, բայց անմիջապես կողմնորոշվեցի, որ եթե կա երաժշտության մեջ առավել քան կարևոր բնագավառ, դա հայ դասական երաժշտություն և դասական բանաստեղծություն հարաբերությունն է, որն, իմ կարծիքով, մեր օրերում հատուկ խնամքի կարիք ունի»,- ասաց ասուլիսին ներկա Տիգրան Մանսուրյանը։
Կոմպոզիտորը պնդում է, որ միջազգային տարածք կարող են հանել հայ դասական պոեզիա և հայ ավանդական դասական երաժշտություն հարաբերությունը։
«Այսօր պահանջ կա առավել ուշադիր լինելու հայ դասական երաժաշտության և դասական պոեզիայի կապի ուղղությամբ»,- ընդգծեց Տիգրան Մանսուրյանը։
Մաեստորն ակնկալում է, որ այս մրցույթին կմասնակցեն նաև օտարազգի հեղինակներ։
Մրցույթի նախաձեռնողն է «Կողբ» հիմնադրամը:
«Կողբ» կրթամշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն ասաց, որ երկու հիմնական խնդիր են փորձում լուծել՝ նպաստել երկրի ներսում ձևավորվի որոշակի մշակութային միջավայր, երկրորդ՝ աշխարհին ներկայացնել հայ մշակույթն ու պետությունը։
«Այդ օրակարգից ելնելով, բնականաբար, մաեստրո Մանսուրյանի անվան մրցույթը նախաձեռնելը լիարժեք հնարավորություն է տալիս փորձել հասնել այդ երկու նպատակներին, քանի որ մաեստորն միջազգայնորեն ճանաչված արվեստագետ է և նրա անունը մեզ կօգնի, որ նաև փորձենք պետությունը ներկայացնել դրսում, միաժամանակ հնարավորություն կտա մագնիսի նման ձգել կոմպոզիտորների, հեղինակների»,- ասաց Ա. Բարսեղյանը։
Սոնա Վերդյանը հայտնեց, որ մրցույթն արդեն հայտարված է, մոտավորապես վեց ամիս ժամանահատված է տրված, որպեսզի ստեղծագործողները հնարավորություն ունեն ուսումնասիրել հայ պոեզիան, փորձել ստեղծագործել, դասական պոեզիայի ընտրության հարցում սահմանափակում չկա։
Նրա խոսքով, առաջնային փուլի համար արդեն ունեն միջազգային դաշտից հետաքրքրվածություն, մարդիկ, ովքր փորձում են ծանոթանալ գրականությանը. «Կարծում եմ, դա մեծ հաջողություն է , երբ նոր մեկնարկային քայլեր ես անում և մեծ հաջողություն է պարոն Մանսուրյանի անհատի, իր աշխատանքի և աշխարհում իր ճանաչելիության շնորհիվ»։
1-ին մրցանակային տեղի համար նախատեսված է 3000 դոլար, 2-րդ տեղի համար՝ 2000 և 3-րդ համար՝ 1000 դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան