Չարլզ III-ն ավելի քան 1 մլն ֆունտ է վաստակել Եղիսաբեթ թագուհու ձիերի վաճառքից
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը վաստակել է ավելի քան 1 միլիոն ֆունտ ստերլինգ ՝ վաճառելով Եղիսաբեթ II-ի սիրելի ձիերը: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ Չարլզ III-ը վաճառել է իր հանգուցյալ մոր տասնչորս ձիերը, ներառյալ Love Affairs անունով ձին, որը հաղթել էր Գուդվուդի մրցավազքում Եղիսաբեթ II-ի մահից ընդամենը երկու օր առաջ: Հաղորդվում է, որ վաճառքը միապետին բերել է ընդհանուր առմամբ 1,075 մլն ֆունտ, քանի որ յուրաքանչյուր ձի աճուրդից դուրս է եկել միջինը 75000 ֆունտ ստեռլինգով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եղիսաբեթ II-ի մահից հետո որդին՝ Չարլզը, ժառանգել է թագուհուն պատկանող ձիերի մի մասը։ Թագավորական աղբյուրը հաստատել է, որ չնայած Չարլզը կրճատում է ձիերը, սպորտաձևը հավերժ կմնա թագավորական ընտանիքում:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում