Պուտին. Տասնամյակներ շարունակվող հակամարտությանը պետք է վերջ դնել
«Հիմա գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումն է, ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակումը»,-Սոչիում եռակողմ բանակցություններից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ բազմամյա դիմակայությանը պետք է վերջ տալ։
«Այս հակամարտությունն արդեն տասնամյակների պատմություն ունի, այդ պատճառով պետք է դրան մի ինչ-որ պահի վերջ դնել, համաձա՞յն եք։ Գիտեմ, որ այդ առումով Դուք քաղաքական կամք ունեք։ Եվ մենք աջակցում ենք դրան»,-ասել է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը կարևորել է նաև եռակողմ բանակցությունների ընթացքում առանցքային հարցերի վերաբերյալ որոշակիացումը, ինչը թույլ կտա առաջ շարժվել։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:
Փաշինյան-Պուտին բանակցություններին հաջորդելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաները պետք է լինեն Հայաստանի վերահսկողության ներքո
- Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
- ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ Սոչիի հանդիպումը թույլ կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ
- Փաշինյանը կմեկնի Սոչի Պուտինի ու Ալիևի հետ հանդիպման
- Արայիկ Հարությունյան. Հուսով ենք, որ Սոչիի հանդիպման արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին
- Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը