«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները սկզբունքային որևէ հարցում տարաձայնություն չունեն. Սաղաթելյան
«Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները որև էական և սկզբունքային հարցում որևէ տարաձայնություն չունեն»,- ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, միասին ճանապարհ են անցել, բոլոր գլխավոր, էական հարցերում սկզբունքային տարբեություն չունեն. «Մենք հասկանում ենք, որ այս իրավիճակում համախմբված աշխատանքը շատ կարևոր է: Գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, որը շատ բնական է, բայց, վստահ եղեք, որ խորքային տարաձայնություններ չկան»։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ամեն ինչ անելու են, որ «խաղաղության պայմանագիրը» չստորագրվի, քանի որ դա երկիրը հանձնելու փաստաթուղթ է, իսկ եթե հանկարծ ստորագրվի, կա վավերացման գործընթաց՝ խորհրդարանում, ՍԴ-ում։
«Ես հստակ ասում եմ, որ Արցախի հարցով որևէ փաստաթուղթ, որը կժխտի, կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է: Ոտնատակ անել մեր երկրի անկախության հռչակագիրը, հակասահմանադրական է, թշնամու կողքն անցնել է իր բոլոր հետևանքներով:
Այո, եթե անհրաժեշտ լինի, երկրի սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր կա դրված, որովհետև սրանք նաև փորձում են տրորել մեր երկրի Սահմանադրությանը, ՀՀ անկախության հռչակագիրը՝ սպասարկելով թշնամու շահերը։
Այսինքն, եթե անհրաժեշտություն լինի այդ օրակարգով գնալ խորհրդարան, մենք այդտեղ խնդիր չունենք, կարևորը նպատակն է, կարևորն արդյունավետությունն է։ Բայց գնալ խորհրդարան ու դրանց հետ զբաղվել չգիտեմ ինչով, դա լուրջ չէ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև հայտարարեց, որ ԱԺ-ից պարգևավճար չեն ստանում, աշխատավարձերն էլ պահումներով են վճարում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը զիջելով՝ ուղղակի թշնամու զորքերը, մեր խրամատները մոտեցնելու ենք Երևանին. Սաղաթելյան
- Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ ևս վերահաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները. Սաղաթելյան
- Նոյեմբերի 5-ի հանրահավաքը հայ մարդու հանրահավաքն է հայկական օրակարգով. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան