2023թ. կապիտալ ծախսերի ավելացված հատվածի ¾-ը պաշտպանության բնագավառին է վերաբերում. Տիգրան Խաչատրյան
«2026 թվականին պետք է հասնենք նրան, որ հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ 25 % ցուցանիշ կազմեն»,-ԱԺ-ում 2023 թ. բյուջեից քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ 2023 թվականի պետական բյուջեն կառուցված է այն սկզբունքով, որ պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն՝ էականորեն ավելացնելով սեփական եկամուտները, մասնավորապես հարկային եկամուտները:
«Պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն, մենք պետք է էականորեն ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես, հարկային եկամուտները, դրանք են այն երաշխիքները, որ պետք է միջնաժամկետ հատվածում ապահովեն կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»,-հայտարարեց նախարարը:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ 2023թ. բյուջեով պաշտպանության ոլորտին կհատկացվի 506 մլրդ դրամ, որը 35 %-ով կգերազանցի 2022թ.-ի բյոջեով հատկացումներից:
Նրա խոսքով՝ պաշտպանության կարիքների համար նախատեսված գումարները կկազմի ՀՆԱ-ի 5 %, որը 0,9 տոկոսային կետով ավելին է 2022թ. ցուցանիշից։
«Կապիտալ ծախսերի ավելացված հատվածի ¾-ը պաշտպանության բնագավառին են վերաբերում»,-հավելեց ֆինանսների նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան