Հիշեցում երթի միջոցով. Կրծքագեղձի քաղցկեղը բուժվող հիվանդություն է
«Սիրելի կանայք, քաղցկեղը դատավճիռ չէ, այն լիովին բուժելի հիվանդություն է։ Վաղաժամ ախտորոշումը մեծացնում է բուժման հավանականությունը։ Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է։ Հետազոտվեք հենց վաղ»,-այս հիշեցումով երեկ առողջապահական հաստատություններում աշխատող կանայք դուրս էին եկել երթի։
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում էլ այս ամիս բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել` ուղղված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը։
Իրազեկման մեկամսյա ակցիաները երեկ ամփոփվեցին քայլերթով։
Անահիտ Ավանեսյանը քայլերթի ընթացքում անցորդներին տեղեկատվական թերթիկներ է տվել, զրուցել նրանց հետ` ընդգծելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, միայն թե պետք է այն վաղ փուլում հայտնաբերել։
ԱՆ-ից հիշեցնում են՝ պետպատվերի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Լոռիում և Տավուշում ԱՆ շարժական մամոգրաֆի շնորհիվ 50-ից 69 տարեկան կանայք արդեն անցել են անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ։ Մամոգրաֆն այժմ Սյունիքի մարզում է։
Նախարարությունից հայտնում են՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումները չեն սահմանափակվի միայն հոկտեմբերով։
Տարվա բոլոր ամիսներին առողջապահության նախարարությունը շարունակելու է բազմաթիվ ծրագրեր իրականացնել` թե քաղցկեղի ախտորոշմանը և թե բուժմանն ուղղված։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում 12. 592 կին պայքարում է քաղցկեղի դեմ, ամեն տարի մեր երկրում շուրջ 1300 նոր դեպք է հաստատվում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան