Հայտնաբերվել է 606 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որոնցից 163-ը կաշառակերության դեպքեր են.Արա Ֆիդանյան
«2022թ. գրանցված 26489 դեպքի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ 15960 և միջին ծանրության 6480 օրինախախտման դեպքերին»,-ԱԺ-ում 2023 թ. ՀՀ պետական բյուջեից նախագծի քննարկման ժամանակ Ոստիկանության գրանցած ցուցանիշները ներկայացրեց ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նրա խոսքով՝ վերջիններս նվազ հասարակական վտանգավորության օրինախախտումներ են համարվում և կազմում են հանցագործությունների 87 %-ը:
«Հայտնաբերվել է 606 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որոնցից 163-ը կաշառակերության դեպքեր են, 87-ը վստահված գույքի հափշտակելու, 50 պաշտոնական կեղծիքի, 232-ը պաշտոնական լիազորությունները չարաշահելու, կամ լիազորություններն անցնելո»,-տեղեկացրեց փոխոստիկանապետը:
Ֆիդանյանը հայտնեց, որ հաշվետու տարում հայտնաբերվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 1057 դեպք՝ նախորդ տարվա 617-ի փոխարեն և հրազենի կամավոր հանձնման 647 դեպք, նախորդ տարվա 608-ի համեմատ:
Հարակից հրապարակումներ`
- 2023թ.-ին կգործարկվի մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանումը. Արա Ֆիդանյան
- ՆԳՆ-ի ստեղծումից հետո էլ ոստիկանությունը մնալու է ապաքաղաքականացված կառույց. Արա Ֆիդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան